Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Quick Gentle Cleanser մաքրող այս միջոցը արդյունավետ կերպով հեռացնում է շպարը և աղտոտվածությունը, ինչպես նաև վերականգնում է խոնավության անհրաժեշտ մակարդակը: Հաճելի տեքստուրայով, մեղրի նման խիտ գելը փրփրում է նույնիսկ առանց ջրի, ամբողջովին հեռացնում է շպարը և մահացած բջիջները, հավասարեցնում է մաշկի երանգը և հաղորդում առողջ փայլ: Quick Gentle Cleanser մաքրող միջոցի եզակի բանաձևը, որը հիմնված է մեղրի և մեղվի մայրական կաթի վրա, չի պարունակում օճառ և սպիրտ, խորը մաքրում է ծակոտիները և կանխում մաշկի բորբոքումը՝ առանց այն ջրազրկելու: Դեռևս վաղ ժամանակներից մեղրը օգտագործվում է ավանդական բժշկության մեջ և հայտնի է իր հակաբակտերիալ և մաքրող հատկություններով: Ճապոնացիները գտնում են, որ մեղրը շատ օգտակար միջոց է առողջության և գեղեցկության համար: Quick Gentle Cleanser-ը պայքարում է նաև սև կետերի դեմ և նեղացնում ծակոտիները: Լցնել անհրաժեշտ քանակությամբ գելը ափերի մեջ, տարածել դեմքին մերսող շարժումներով, այնուհետև լվանալ տաք կամ սառը ջրով:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ