Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Խոնավացնող այս քսուքը ապահովում է հուսալի պաշտպանություն ողջ օրվա ընթացքում և բարելավում է մաշկի գույնը: Այս քսուքի երանգը, մաշկի հետ շփվելիս, փոխվում է, հարմարվում է մաշկի գույնին և հաղորդում բնական, առողջ փայլ: Շնորհիվ բաղադրության մեջ մտնող պաշտպանիչ Anti-Pollution Powder փոշու և SPF30 արևապաշտպան ֆիլտրի, քսուքի բանաձևը չեզոքացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների և շրջակա միջավայրը աղտոտող գործոնների ազդեցությունը: Color-Smart Day Moisturizer քսուքը հագեցած է գազարի ամբողջական բջիջներ, որոնք ապահովում են խանովացում և մաշկին հաղորդում գեղեցիկ, առողջ տեսք: Գազարը պարունակում է մեծ քանակությամբ խոնավություն և առողջ մաշկ ունենալու համար անհրաժեշտ օգտակար նյութեր: Այս բաղադրիչը հարուստ է նաև կերատինով, որը պահպանում է էպիդերմիսի օպտիմալ վիճակը և ունի փափկացնող ազդեցություն: Ճապոնիայում գազարի վառ գույնը երջանկություն է խորհրդանշում և օգտագործվում է բոլոր տոնական արարողությունների ժամանակ: Color-Smart Day Moisturizer քսուքը ապահովում է երկարատև խոնավացում, հարթացնում է մաշկի երանգը և բարելավում մաշկի գույնը՝ հաղորդելով բնական, առողջ փայլ: : Հեռացնում է օրվա ընթացքում մաշկի հոգնածությանն նշանները: Քսուքը օգտագործել մաշկի խնամքի վերջնական փուլում: Այն կարելի է օգտագործել նաև առանձին՝ որպես հիմք դիմահարդարման համար:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :