Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Խոնավացնող այս քսուքը ապահովում է հուսալի պաշտպանություն ողջ օրվա ընթացքում և կարգավորում սեբումի արտադրությունը: Այս քսուքի երանգը, մաշկի հետ շփվելիս, փոխվում է, հարմարվում է մաշկի գույնին և հաղորդում բնական, առողջ փայլ: Շնորհիվ բաղադրության մեջ մտնող պաշտպանիչ Anti-Pollution Powder փոշու և SPF30 արևապաշտպան ֆիլտրի, քսուքի բանաձևը չեզոքացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների և շրջակա միջավայրը աղտոտող գործոնների ազդեցությունը: Color-Smart Day Moisturizer Oil-Free քսուքը հագեցած է ճապոնական զկեռի տերևների ամբողջական բջիջներով, որոնք ապահովում են խոնավացում և փայլատացնում են փաշկը՝ միաժամանակ ստեղծելով բնական փայլի թեթև էֆեկտ: Զկեռի ծառի տերևները, դեռևս վաղ ժամանակներից, հայտնի են իրենց բուժիչ հատկություններով և օգտագործվում են ճապոնացիների կողմից մաշկի առողջության և գեղեցկության պահպանման համար: Ճապոնական զկեռը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել սեբումի ավելցուկային արտադրության դեմ և ունեն հակաբորբոքիչ ազդեցություն: Color-Smart Day Moisturizer Oil-Free քսուքը ապահովում է երկարատև խոնավացում, հարթացնում է մաշկի երանգը և բարելավում մաշկի գույնը՝ հաղորդելով բնական, առողջ փայլ: Հեռացնում է օրվա ընթացքում մաշկի հոգնածությանն նշանները: Քսուքը օգտագործել մաշկի խնամքի վերջնական փուլում: Այն կարելի է օգտագործել նաև առանձին՝ որպես հիմք դիմահարդարման համար:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ