Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
VAMP! PALETTE-ը դա գույների իդեալական համադրություն է, որը կերտում է հայացք ՝ լցնելով այն լույսով, ստեղծում է բաց և մուգ երանգների խաղ, ինչպես իսկական գեղարվեստական շպար: Հագեցած չորս երանգները համապատասխանում են միմյանց և ձևավորում ամբողջական, կատարյալ տեսք: Ստվերաներկի նուրբ, կրեմային տեքստուրան կոպերի վրա վերածվում է փոշու՝ թողնելով հաճելի զգացողություն: Թեթև, հալվող տեքստուրան ապահովում է ուլտրա-պիգմենտային գույն՝ պահպանելով այն անփոփոխ և միատարր երկար ժամանակ: VAMP! PALETTE-ը իր մեջ ներառում է կրկնակի ապլիկատոր՝ մեկը լայն գլխիկով՝ ստվերաներկի ընդհանուր տարածման համար, մյուսը նեղ՝ ավելի հստակ և ճշգրիտ գծեր ստանալու համար: VAMP! PALETTE-ի միջոցով կարելի է ստանալ 3 տեսակի վերջնական արդյունք՝ կիսափայլատ, ատլասե և մետալիկ: Հաստատված է մաշկաբանների և ակնաբույժների կողմից: Ալերգիայի առաջացման ռիսկը հասցված է նվազագույնի: Առանց պարաբենների է: 001 smoky black 002 smoky brown 003 absolute nude 004 pure gold

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :