Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Biotherm Aquasource BB Cream SPF 15-ը նորույթ է Aquasource խոնավեցնող միջոցների հայտնի հավաքածուում: Այն արագ ազդող BB քսուք է, որ խոնավեցնում է մաշկը և հավասարեցնում գույնը: Միջոցի օգտագործումը ապահովում է միանգամից 7 արդյունք. քսուքը խորապես խոնավեցնում է ենթամաշկը, հավասարեցնում և կատարյալ է դարձնում մաշկի գույնը, վերացնում է թերությունները, պարգևում է փայլ, փափկեցնում և պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Biotherm Aquasource BB քսուքի բաղադրության մեջ մտնում են 3 հիմնական բաղադրիչներ: Ջերմային պլանկտոնի կոնցենտրատը խոնավեցնում է, սնուցում և ստեղծում պաշտպանիչ շերտ՝ խոչընդոտելով մաշկի մակերեսից խոնավության վերացմանը: Ոչ օրգանիկ պիգմենտները ակնթարթորեն երանգավորում են մաշկը: Միկրոսֆերայում գտնվող խոնավեցնող տարրերը՝ հիալուրոնիկ թթուն և լիպիդոսը, ներթափանցում են ենթամաշկ և պահպանում խոնավությունն այնտեղ: Biotherm Aquasource BB Cream SPF 15 քսուքն ունի նուրբ նյութակառուցվածք և հալչում է մաշկի վրա: Այն գոյացնում է հարմար, կիսաթափանցիկ շերտ, որը թարմացնում է դեմքը և հարթեցնում է ընդհանուր երանգը: Քսուքը խոնավեցնում է մաշկը՝ հաղորդելով դրան բնական հաճելի երանգ: Մաշկը դառնում է առավել փայլուն, թարմ և հարթ: Խնամքի միջոցը չի պարունակում քաղցկեղածին տարրեր:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :