Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Հայտնի պարֆյումեր Ֆրենկ Օլիվերը հրավիրում է բացառապես բոլոր տղամարդկանց ընկղմվել ամառային ռոմանտիկ մթնոլորտի մեջ, երբ գիշերներն այնքան թռուցիկ ու նպատակասլաց են, որ դրանց գեղեցկությունն ու հմայքն առավել երկար կհիշվի Franck Olivier Sunrise բույրի հետ միասին: Այս հրավերն ուժի մեջ կլինի նույիսկ տարիներ հետո, չէ՞որ չկա ավելի չքնաղ զգացում, քան արևածագ դիմավորելն է այն միակի հետ, ում համար ապրում ես: Franck Olivier Sunrise-ը կհիշեցնի ամառային առավոտների կախարդական ակնթարթների մասին, որոնք միմյանց հաջորդում են լույսի արագությամբ, մինչ բոլորը քնած են: Բայց բավ է գեթ մեկ անգամ սիրելիի հետ վայելել լռությունն ու հանգստությունը, և Դուք կհասկանաք, թե ինչի համար է տրված կյանքը: Վայելե՛ք նոր օրն ու երջանի՛կ եղեք, իսկ Franck Olivier Sunrise բույրը Ձեզ համար կդառնա լավատեսության իսկական աղբյուր: Sunrise Men Franck Olivier-ը տղամարդու պարֆյում է, որ պատկանում է բույրերի փայտյա ֆուժերային խմբին: Sunrise Men-ը թողարկվել է 2010թ.-ին: Վերին նոտաներ. բերգամոտ, մրտենի, լավանդա: <<Սրտի>> նոտաներ. հասմիկ, մանուշակի թերթիկ, եղեսպակ: Հիմնային նոտաներ. սանդալ, համպար, տոնկի հատիկներ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ