MESAUDA Sublime Renewing Night Cream երիտասարդացնող գիշերային քսուք:
Mesauda Milano-ն ներկայացնում է հակատարիքային Sublime շարքը, որը նախատեսված է հատուկ հասուն մաշկի համար: Sublime շարքը հարստացված է ռետինոլային համալիրով և գերկոնցենտրավորված ակտիվ բաղադրիչներով: Ռետինոլը, դա վիտամին A-ի տարատեսակ է, որին շատ մասնագետներ անվանում են <<երիտասարդության վիտամին>>, քանի որ այն ունի ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն և խոչընդոտում է մաշկի ծերացմանը: Sublime շարքն ունի գերխոնավացնող ազդեցություն և օգնում է վերականգնել մաշկի տոնուսը և առաձգականությունը, խթանում է երիտասարդացման գործընթացը և կնճիռներն ու հետքերը դարձնում ավելի աննկատ:
Շիի յուղով, ռետինոլի համալիրով, E և C վիտամիններով հարստացված գիշերային այս քսուքն ունի երիտասարդացնող ազդեցություն, իսկ ֆերուլաթթվի (բուսական հակաօքսիդանտ) շնորհիվ ունենում է ուժեղ հակաօքսիդանտ ազդեցություն: Բարելավում է մաշկի գույնը և հեռացնում անհարթությունները:
Չի պարունակում պարաբեններ, վազելին, լինոլին և կենդանական ծագումով բաղադրիչներ: Փորձարկված է նույնիսկ զգայուն մաշկի վրա:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :