Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
FERRARI RED-ի փայտյա, արևելածաղկային բույրը հաստատակամ, ուժեղ, անզուգական բնավորություն ունեցող տղամարդկանց համար է: Պարֆյումերային համադրությունը ապշեցնում է նարինջի ու բերգամոտի թարմ նոտաների կենսական էներգիայի պայթյունով, որն ուղեկցվում է գալբանումի, վերբենայի, անանուխի մաքրության ու վանիլի ակորդներով: Ծաղկային <<սիրտը>> հագեցած է մշկընկույզով ընգդծված հասմիկի, խորդենու և մանուշակի արմատի բույրերով: Համադրությունը սահունորեն անցում է կատարում դեպի զգացմունքային շլեյֆ՝ կազմված եղենափայտի, սանդալի և կաղնու մամուռի նոտաներից, որ պարգևում է կաշվի թեթև նրբերանգով կծու-անտառային բուրումնավետություն: Հիմնական նոտաներ. նարինջ, բերգամոտ, գալբանում, վերբենա, անանուխ, վանիլ, հասմիկ, խորդենի, մանուշակի արմատ, մշկընկույզ, կաղնու մամուռ, սանդալ, եղենափայտ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :