Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Եթե լյուքս բրենդի առաջին բույրը բավականաչափ խորհրդավոր չէր Ձեզ համար, ապա փորձեք Mercedes-Benz Mercedes-Benz Intense հարդաջուրը: Այն նախատեսված է ուժեղ, համարձակ և ոճային տղամարդկանց համար, ովքեր հաղթանակներ են գրանցում ոչ միայն բիզնեսում, այլև սիրային հարցերում: Հրաշալի կծու-փայտային համադրությունը շատ է նման աշխարհահռչակ բրենդի դեբյուտային բույրին: Դրա հնչեղությունը եռանդ ու կենսունակություն է պարգևում ցիտրուսային առկայծող երանգների ու մանուշակի տերևի կանաչ նրբերանգի շնորհիվ: Իսկ բույրին առանձնահատուկ գայթակղություն և առեղծված են հաղորդում մանուշակի, ազնիվ վետիվերի և հմայիչ պաչուլիի նուրբ երանգները: Mercedes-Benz Intense հարդաջրի ակնհայտ առավելությունն իր բազմաֆունկցիոնալ լինելու մեջ է: Պարֆյումը կարելի է առանց զգուշանալու օգտագործել տարվա ցանկացած եղանակին, քանզի այն հրաշալի է թե ամառվա տապին և թե ձմեռվա սառնամանիքին: Բույրը հիանալի է թե ամենօրյա օգտագործման և թե հատուկ առիթների՝ կարևոր հանդիպումների ու առաջին ժամադրության համար: Mercedes-Benz Mercedes-Benz Intense-ի վերին նոտաները մանդարինի, կիտրոնի, բերգամոտի ու մանուշակի տերևների թարմեցուցիչ համադրություն է: <<Սրտում>> թարմ նոտաները իրենց տեղն են զիջում պղպեղի, գալբանումի և մշկընկույզի կծու երանգներին, որոնց հետ հրաշալիորեն համադրվում է մանուշակի վառ նրբերանգը: Կծու-փայտային նրբագույն համադրության մեջ առավել արտահայտիչ է վետիվերի երանգը, որի համար իդեալական է պաչուլիի ու եղենափայտի ուղեկցությունը: Վերին նոտաներ. բերգամոտ, կիտրոն, մանուշակի տերևներ, մանդարին: <<Սրտի>> նոտաներ. գալբանում, մանուշակ, մշկընկույզ, պղպեղ: Հիմնային նոտաներ. վետիվեր, եղենափայտ, պաչուլի:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ