Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Տղամարդու մաշկը խնամքի կարիք ունի հատկապես սափրվելու արդյունքում առաջացած վնասվածքներից ու գրգռվածությունից հետո: Եթե Ձեզ ծանոթ են այսպիսի խնդիրները, ապա արժե ուշադրություն դարձնել Biotherm-ի՝ զգայուն մաշկի համար նախատեսված Aquapower D-Sensitive Daily Moisturizing Soothing քսուքին, որ ունակ է վերացնել գրգռվածությունը, բուժել քերծվածքները և դեմքին առողջ և խնամված տեսք հաղորդել: Քսուքի օգտագործումինց անմիջապես հետո Դուք կստանաք հարմարավետություն զգացում, մաշկը կփափկի և կհանգստանա: Խնամքի միջոցի բաղադրության մեջ մտնում է խոնավեցնող մի հզոր համալիր, որը բարելավում է բջիջների վերականգնման և փոխանակման գործընթացները: Կալցիումը ամրապնդում է մաշկի պաշտպանիչ գործառույթները, իսկ ջերմային պլանկտոնի էքստրակտը նպաստում է հյուսվածքներում խոնավության պահպանմանը: Քսուքն օժտված է թեթև կոնսիստենցիայով, արագ ներծծվում է՝ չթողնելով յուղոտության կամ կպչունություն հետքեր: Չի պարունակում սպիրտ, քաղցկեղածին նյութեր և սինթետիկ արոմատիզատորներ:Կիրառման ձևը. օգտագործե՛ք մաշկի մաքրման և սափրվելուց հետո: Քսե՛ք քսուքի ոչ շատ քանակություն մատներին և տարածեք այն դեմքի և պարանոցի մաշկի վրա:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :