Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Նուրբ, բնական երանգով այս արտադրանքը նվազեցնում է անհարթությունները, քողարկում հետքերն : Կոսմետիկ միջոցը մաշկի մակերևույթին հաղորդում է թարմ, խնամված տեսք: Ի շնորհիվ միջոցի դեմքը հանգստացած և հիանալի տեսք է ունենում նույնիսկ անքուն գիշերվանից հետո: Կորրեկտորը տարածվում է բարակ շերտով և տեսանելի չի լինում մաշկի վրա: Բաղադրության մեջ մտնող երիցուկի էքստակտը հանգստացոնւմ է մաշկը: Ուլտրամանուշակագույն զտիչը պաշտպանում է վառ արևից և պիգմենտային հետքերի առաջացումից: Էֆեկտը պահպանվում է առավոտից մինչև ուշ գիշեր:
Մոռացեք հոգնածության հետքերի, կնճիռների և աչքերի շուրջ սև շրջանակների մասին: L'Oreal Paris-ի կորրեկտորի հետ միշտ և ամենուր հիանալի տեսք ունեցեք:
Կիրառություն. առաջին օգտագործումից առաջ մի քանի անգամ շրջեք հիմքը մինչ ապլիկատորի վրա գույնի հայտնվելը: Հետագա օգտագործման համար կարելի է շրջել միայն 1-2 անգամ: Վրձնի օգնությամբ տարածեք կորրեկտորը մաշկի խնդրահարույց հատվածների (աչքերի շուրջ մուգ շրջանակներ, աչքերի անկյուններ, մաշկային ծալքեր, բերանի շուրջ կնճիռներ) վրա՝ այնուհետև մատների ծայրերով ստվերարկելով:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :