Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Густое Сибирское Белое Масло Антицеллюлитное Anti-Age
Natura Siberica
Natura Siberica –ի սիբիրյան, հակացելյուլիտային, սպիտակ գույն ունեցող մարմնի կրեմը ստեղծված է բնական մեղրամոմի,ինչպես նաև ութ բնական եթերային յուղերի հիման վրա:
Մարմնի համար նախատեսված սիբիրյան խիտ յուղը օգնում է պայքարել ցելյուլիտի դեմ. ակտիվորեն խոնավացնում և սնուցում է մաշկը, խթանում է աննշան կնճիռների վերացումը, հեռացնում ուռածությունն ու երիտասարդացնում մաշկը: Հակացելյուլիտային միջոցի՝ Natura Siberica սիբիրյան յուղի բաղադրության մեջ պարունակվում են կարմիր գիհի և սիբիրյան մայրու յուղեր,որոնք նպաստում են արյան շրջանառության բարելավմանը և ուռածության հեռացմանը, ինչպես նաև սիբիրյան բրգաձև սոճի՝ իր հզոր երիտասարդացնող ունակությամբ, ալթայան չիչխանի և ճախնամորու յուղեր՝ հակաօքսիդանտային և պաշտպանողական ազդեցությամբ:
Անտառային եղեսպակը սնուցում է, վայրի վարդը բարձրացնում է մաշկի տոնուսը,իսկ սիբիրյան սպիտակ կտավատը՝ կատարում հակաբորբոքային բաղադրիչի դեր, որը ոչ միայն հանգստացնում է մաշկի գրգռվածությունը, այլ նաև նպաստում մաշկի վերականգման բնական գործընթացին: Այս ամենին գումարած՝ շիզանդրայի մզվածքը ամրացնում է մաշկը շնորհիվ վիտամին C–ի մեծ քանակության:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :