Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Վանիլ – մրգային Ագաթն ունի բնականից ստեղծագործական գունավորում և զոլավորում, ինչը չունի ոչ ﬕ այլ թանկարժեք քար: Այն ձևավորվում է ապարի խոռոչի ﬔջ լցվող հանքանյութերով: Երբ այն ճեղքում են, ագաթի նոդուլները ի հայտ են բերում զարմանալի բազմազան գույներ և նախշեր: Ագաթի անհավատալի երիզները կարող են լինել բոլոր տեսակի ձևերի և չափսերի՝ աչքի, արտասովոր խեցիների, լաբիրինթոսների, տերևների կամ անգամ լանդշաֆտների: Երբեք չես իմանա, թե ինչ սպասել ﬕնչ նոդուլը կբացվի: Այնուաﬔնայնիվ, յուրաքանչյուր քար ﬔզ զարմացնում է իր վայելչությամբ և նրբագեղությամբ: Signature – Agathe-ը նույնքան զարմանալի է և աչքին հաճելի, որքան ագաթ քարը: Այն ներկայանում է ծաղիկների, ցիտրուսի և ﬕ կաթիլ վանիլի ներդաշնակությամբ և ստեղծում հանդիպում, որն այնքան կանացի է, որքան երեկոյան զգեստի ձգվող փեշը: Դրա նրբագեղությունն ու կանացի զգայունությունը տարածում են արբեցնող բուրմունքը:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :