Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Դեմքը խոնավեցնող քսուք
Ռիվաժ դեմքը խոնավեցնող քսուքն օգնում է հեռացնել դեմքի անհարթություններն ու կնճիռները ՝ ապահովելով հիդրատացնող մակերևույթ:Ակտիվ բաղադրիչներն են .
1. Ծովային կոլագեն. կազմված էպրոտեինի թելերից, ինչն ունի մաշկի էլաստիկությունը բարձրացնելու ունակություն:
2. Վիտամին E. սա ուժեղ հակաօքսիդանտ է,որը պայքարում է վաղաժամ ծերացման դեմ և օգնում է մաշկի իմունիտետի ամրապնդմանը և բարձրացմանը:
3. Պրո-վիտամին B5 . ջրով հագեցնում է (հիդրատացնում) մաշկը և աշխատում է որպես հակաբորբոքիչ:
4. Ալոե վերայի (հալվեի) մզվածք՝ բնական խոնավեցնող ագենտ է և հակաբորբոքիչ միջոց:
5. Մեռյալ ծովի միներալներ. Խթանում են բջիջների վերականգնումը, արագացնում են բիոսինթեզի գործընթացը բջիջների ներսում ու բարձրացնում են մաշկի թափանցելիությունը:
6. Ձիթապտղի յուղ. Պարունակում է օլեիկ թթուների մեծ քանակություն,ինչը կարևոր է մաշկի սնուցման համար և հանդես է գալիս որպես հակաբորբոքիչ միջոց:
7. Արևապաշտպան ագենտների խառնուրդ (օկտիլմետոքսիցինամատ,բենզոֆինոն-3, օկտիլ-սալիցիլատ), պաշտպանում է մաշկը վտանգավոր ՈՒՄ ճառագայթներից:
Օգտագործման ցուցումներ՝ դեմքը և պարանոցը Ռիվաժ մաքրող միջոցով մաքրելուց հետո հարկավոր է ցերեկային քսուքը տարածել դեմքի և պարանոցի վրա՝ մեղմ մերսելով: Խորհուրդ է տրվում մաշկի բոլոր տեսակների համար,հատկապես լուսային ճառագայթներից վնասված մաշկի համար:Խորհուրդ է տրվում 35-40 տարեկանների համար:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :