Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Բշտիկները վերացնող քսուք
Ռիվաժ բշտիկները վերացնող քսուքը ունի բշտիկների դեմ պայքարող բաղադրիչների ուժեղ համակցություն,որն օգնում է նվազեցնել և կանխել բշտիկների առաջացունը՝ մաքրելով մաշկը,վրականգնելով խոնավությունն ու հավասարակշությունը: Այս քսուքի ամենօրյա օգտագործումը կվերացնի թերությունները և փակված անցքերը՝ միևնույն ժամանակ նրբորեն նստելով դեմքի վրա: Ակտիվ բաղադրիչներն են.
1. Սալիցիլաթթու. սա բարձր արդյունավետությամբ բշտիկների դեմ քսուք է, որն ունի անցքերի մեջ ներթափանցելու կարողություն,որն օգնում է հեռացնել կուտակված մահացած բջիջները:
2. Երիցուկի էքստրակտ. կանխում է գրգռվածությունը ու չորությունը:
3. Մեռյալ ծովի հանքանյութեր. խթանում են բջիջների վերականգնումը,ինչպես նաև խթանում են բջիջների ներսում ընթացող բիոսինթեզի գործընթացը և բարելավում է մաշկի թափանցելիությունը:
4. Արևից պաշտպանող բաղադրիչների խառնուրդ. մաշկը պաշտպանում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Օգտագործման եղանակը. Դեմքը մաքրելուց հետո նուրբ մերսումով քսեք այս քսուքի բավարար քանակություն դեմքին: Խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի բշտիկների և բշտիկներին հակված մաշկի համար: Այն կարող է օգտագործվել օրը երկու անգամ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :