Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Elixir des Merveilles Hermes –ը կանացի բույր է՝ ներկայացված համաշխարհային փարիզյան ամենահին տներից մեկի՝ Hermes-ի կողմից, որն արդեն շատ երկար տարիներ է, ինչ բարձր նորաձևության թելադրողներից է: Hermes-ի արտադրանքներն արդեն վաղուց դարձել են հարուստ և անվանի մարդու խորհրդանիշը: Elixir des Merveilles պարֆյումը թողարկվել 2006թ.-ին և պատկանում է բույրերի արևելաֆուժերային ընտանիքին: Փնջի հեղինակը պարֆյումեր Jean-Claude Ellena-ն է: Բույրը հիշողության մեջ արթնացնում է այն պահերը, երբ հյուր գնալիս, դեռևս մուտքի մոտ կանգնած, արդեն իսկ զգում ես սիրելի շոկոլադե, շաքարապատ ցիտրուսներով թխվածքի բույրը: Կա նաև մեկ այլ քաղցր ու համեղ բուրմունք, որ միախառնվում է կարամելի տաք կաթիլների և փայտյա թանձր նոտաների հետ: Վերին նոտաները հագեցած են մանդարինի, նարնջի թանձրուկի և շոկոլադի բույրերով: <<Սրտի>> նոտաները ներառում են վանիլ, տոնկի հատիկներ, վանիլին և սերուցք: Իսկ հիմնային նոտաները կազմված են կաղնու, սանդալի, սիամական և պերուի բալզամների, եղենափայտի, կնդրուկի, համպարի և պաչուլիի անուշահոտությամբ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ