Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000

50ml Eau De Toilette + 40ml Body Lotion

Ֆրանսիական Hermes նորաձևության տունը ներկայացրել է նոր փայտյա համպարային Eau des Merveilles բույրը: Այն այնքան թեթև, նուրբ և քնքուշ է, այնքան յուրօրինակ և տարբերվող արդեն իսկ հայտնի բույրերից, որ ակընթարթորեն դաջվում է հիշողության մեջ: Բույրը հասցեագրված է ռոմանտիկ և երազկոտ կնոջը, ով պոեզիայի և առեղծվածի սիրարահր է: Փնջի հիմքում անուշաբույր բալզամային խեժերի, ավելացված արմանյակի փայտյա էքստրակտի, եղենափայտի, վետիվերի և մոխրագույն համպարի մեծ քանակությամբ նոտաներն են ընկած: Թվում է, թե կլոր ու թափանցիկ, մոխրագույն սրվակը փխրուն ու անապահով է, բայց և այնպես, այն լարախաղացի նման ամուր կանգնում է մակերևությի վրա:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :