Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Дневной Крем Для Лица Защита И Увлажнение
Natura Siberica
Ցերեկային դեմքի կրեմ Պաշտպանություն և Խոնավացում
Զգայուն մաշկի համար
Կրեմը՝ ստեղծված վարդագույն ռոդիալայի՝ սիբիրյան արժեքավոր բուժիչ բույսի հիման վրա, թույլ է տալիս պաշտպանել զգայուն մաշկը կլիմայական ազդեցությունից և ապահովել հարմարավետություն ու փափկություն ամբողջ օրվա ընթացքում: Բաղադրության մեջ մտնող բնական բաղադրիչները արդյունավետ կերպով խոնավացնում են մաշկը, ամրացնում և դարձնում ճկուն, ինչպես նաև կանխում են կնճիռների առաջացումը: Զգայուն մաշկի համար նախատեսված կրեմը պարունակում է SPF 20 ֆիլտր, որն անհրաժեշտ է ուլտրամանուշակագույն ճառագայթներից ապահով պաշտպանության համար:
Վարդագույն ռոդիոլան խթանում է մաշկի բնական պաշտպանական և ռեգեներացիոն մեխանիզմները, ալանտոինը լիովին խոնավացնում է մաշկի ծածկույթը, P վիտամինը ամրացնում նրա տուրգորը, իսկ հիալուրոնաթթուն՝ կանխում կնճիռների վաղաժամ առաջացումը:
Օգտագործման եղանակ՝ զգայուն մաշկի համար նախատեսված կրեմը օգտագործել առավոտյան. մերող շարժումներով քսել մաքուր չոր մաշկի վրա: Հարմար է ամենօրյա օգտագործման համար:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :