Aquacious Cream Cocoon-ը սնուցող քսուքը է չորության հակված մաշկի համար: Հարուստ, մետաքսյա և սնուցող այս քսուքն ապահովում է մաշկը անհրաժեշտ բաղադրիչներով: Այն ծածկում է մաշկը նուրբ շղարշով՝ պաշտպանելով արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից: Արդյունքում մաշկը դառնում է հարմարավետ, հարթ և միատոն:
Ակտիվ բաղադրիչներն են՝
1.AQUA MOIST COMPLEX. Սա Aquacious շարքի հիմնական ակտիվ բաղադրիչն է, որը խառնուրդ է այնպիսի բնական բիոպոլիմերների, որոնք բնութագրվում են գլիցիրինի, սերինի բարձր կոնցենտրացիայով: AQUA MOIST COMPLEX-ն ապահովում է մաշկի խոնավության անհրաժեշտ մակարդակը: Բաղադրության մեջ մտնող պուլլուլանը ձևավորում է մոլեկուլային ցանց, որը հագեցած լինելով խոնավացնող կոմպլեքսով, ապահովում է մաշկի հարթությունն ու խոնավությունն երկար ժամանակ:
2.Շիի յուղ, որը նպաստում է բջիջների վերարտադրությանը, դանդաղացնում է մաշկի ծերացումը, ունի հանգստացնող և խոնավացնող ազդեցություն:
3.Բաբասուի յուղը սնուցում է մաշկը և հաղորդում էլաստիկություն:
4.Պանտենոլը, որը հայտնի է որպես Provitamin B5, սնուցում, փափկացնում է մաշմը , հեռացնում է գրգռվածությունը:
5.SQUALANE-ն ունի հակաօքսիդանտ ազդեցություն, պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից և բարձրացնում մաշկի պաշտպանիչ ֆունկցիաների արդյունավետությունը:
6.TREHALOSE-ը վերականգնում է մաշկի մակրոմոլեկուլային կառուցվածքը և կանխում ջրազրկումը:
Փորձարկված է նույնիսկ զգայուն մաշկի վրա: Չի պարունակում պարաբեններ, հանքային յուղ,կենդանական ծագումով բաղադրիչներ:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :