Aquacious City Proof խոնավացնող քսուք չորության հակված մաշկի համար: Շնորհիվ արդյունավետ ակտիվ բաղադրիչների կոմպլեքսի Aquacious City Proof-ն ապահովում է կատարյալ խոնավացնող ազդեցություն: Այն պաշտպանում է մաշկը արտաքին վնասակար ազդեցությունից՝ դարձնելով այն փափուկ և էլաստիկ, դրանով իսկ կանխելով ջրազրկումից առաջացող մանր կնճիռների առաջացումը:
Ակտիվ բաղադրիչներն են՝
1.AQUA MOIST COMPLEX. Սա Aquacious շարքի հիմնական ակտիվ բաղադրիչն է, որը խառնուրդ է այնպիսի բնական բիոպոլիմերների, որոնք բնութագրվում են գլիցիրինի, սերինի բարձր կոնցենտրացիայով: AQUA MOIST COMPLEX-ն ապահովում է մաշկի խոնավության անհրաժեշտ մակարդակը: Բաղադրության մեջ մտնող պուլլուլանը ձևավորում է մոլեկուլային ցանց, որը հագեցած լինելով խոնավացնող կոմպլեքսով, ապահովում է մաշկի հարթությունն ու խոնավությունն երկար ժամանակ:
2.HAMAMELIS VIRGINIANA WATER-ն ունի հանգստացնող էֆեկտ, լավացնում է արյան շրջանառությունը` ստեղծելով տոնուսավորող և փայլ հաղորդող էֆեկտ:
3.BETAINE-ը բարձրացնում է մաշկի պարտպանիչ ֆունկցիաների արդյունավետությունը, պաշտպանում է մաշկը գրգռվածությունից:
4.Բամբուկի էքստրակտը, լինելով հարստացված հանքային աղերով և հակաօքսիդանտներով, պայքարում է չորության և տարիքային բացասական փոփոխությունների դեմ:
5.Կոծոծի էքստրակտ-ը կարգավորում է մաշկի յուղային արտադրությունը, հեռացնում է աղտոտվածությունը և բարելավում մաշկի երանգը:
6.Մորինգի էքստրակտը պաշտպանում է արտաքին միջավայրի աղտոտվածությունից և վերականգնում մաշկի բնական փայլը:
7.TREHALOSE-ը վերականգնում է մաշկի մակրոմոլեկուլային կառուցվածքը և կանխում ջրազրկումը:
Aquacious City Proof-ը նախատեսված է նորմալ և չոր մաշկերի համար:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :