La Nuit Trésor à La Folie-ն կանացի օծանելիք է, որը պատկանում է արևելյան բույրերի շարքին: Այս նոր օծանելիքը թողարկվել է 2018թվականին, պարֆյումերները Christophe Raynaud-ը, Amandine Clerc-Marie-ն և Honorine Blanc-ն են: Trésor հավաքածուն նվիրված է սիրուն, որն ունի արտահայտման բազմաթիվ երանգներ, որոնցից յուրաքանչյուրին և նվիրված են Trésor շարքի օծանելիքները՝ վարդի տարբեր տեսակներով արտահայտված: La Nuit Trésor à La Folie բույրի ստեղծման համար օգտագործվել է դամասկյան վարդը, որին անվանում են նաև թեժ կամ կրակոտ: Այն կրքի և կանացիության խորհրդանիշն է: Վերին նոտաներն են՝ վարդագույն պղպեղ, բերգամոտ, տանձ, կարմիր հաղարջ:
Սրտի նոտաներն են՝ դամասկյան վարդ, պիոն, հասմիկ և մանուշակ: Գլխավոր նոտաներն են՝ բուրբոնյան վանիլ, բենզոին, տոնկա ծառի հատիկներ, պաչուլի, փայտային նոտաներ, սաթ և մշկընկույզ:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :