Ultimate Man Korloff Paris-ը տղամարդու օծանելիք է, որը պատկանում է փայտային, ֆուժերային բույրերի շարքին: Այս նոր օծանելիքը թողարկվել է 2017 թվականին: Ultimate Man-ը բնութագրվում է որպես ճանապարհորդության և ազատության բույր: Այն նախատեսված է ակտիվ, համարձակ և ուժեղ տղամարդկանց համար, որոնք կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները:
Վերին նոտաներն են՝ վարդագույն պղպեղ, էլեմի, սեխ և բերգամոտ: Սրտի նոտաներն են՝ խնձոր, եղեսպակ, նարդոս (լավանդա), խորդենի: Հիմնական նոտաներն են՝ պաչուլի, վանիլ, քաշեմիր և վետիվեր:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :