75մլ օծանելիք + 7.5մլ օծանելիք + 100մլ օծանելիքի բույրով մարմնի լոսյոն:
Ադամանդը ամենաթանկարժեք քարն է և, իհարկե, աղջիկների լավագույն ընկերը: 2006 թ.-ին Montblanc տան 100-ամյակի պատվին ստեղծվում է գլուխգործոց՝ յուրահատուկ երեսակումով ադամանդ, որը հիշեցնում է ապրանքանիշի խորհրդանիշը և կրում է նրա անունը: Հենց այս գլուխգործոցը հանդիսանում է նրբագեղ և շքեղ բույրի՝ Montblanc Lady Emblem-ի, ստեղծման ոգեշնչման աղբյուրը:
Բույրի կոմպոզիցիան իրենից ներկայացնում է յուրահատուկ և անհավատալի թեթև մրգային-ծաղկային կոմպոզիցիա, որում, սակայն, նկատվում են շիպրային նոտաներ:
Montblanc Lady Emblem գերում է իր մաքրությամբ, նրբությամբ և հնչողության խորությամբ: Նրա շլեյֆը հյուսված է զգայական փայտային-բարկահամ ակորդներից: Բույրը քողարկված է անոթի մեջ, որի արտաքին տեսքը ամբողջովին նմանակում է ճանաչված Montblanc ադամանդին: Lady Emblem Montblanc –ը կանանց համար բույր է, պատկանում է շիպրային մրգային բույրերի խմբին: Այս նոր բույրը թողարկվել է 2015թ.-ին:
Վերին նոտաներ՝ վարդագույն հաղարջ, մարմելադ, վարդագույն վարդ և դեղձ:
Սրտի նոտաներ՝ պաչուլի, սանդալի ծառ և վարդագույն ծառ կամ պալիսանդր:
Հիմքի նոտաներ՝ մուշկ և ազնվամորի:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :