Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Մաշկի երիտասարդությունն ու գեղեցկությունը երկարաձգելու համար անպայման չէ այցելել գեղեցկության թանկարժեք սրահներ: Յուղերով և բուսական էքստրակտներով հարուստ որակյալ կոսմետիկան նույնպես շատ արդյունավետ է, ինչպես նաև առավել հասանելի: Lirene կոսմետիակական հավաքածուն արնիկայի յուղով արդյունավետ քսուք է առաջարկում: Այն ունիվերսալ է այնքանով, որ կարելի է օգտագործել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային խնամքի համար: Քսուքի բանաձևը հարստացված է արնիկայի բնական էքստրակտով և վիտամին PP-ով, որոնք ձգում են մաշկն ու բարելավում դեմքի ուրվագիծը:
Արնիկայի յուղը ֆլավոնոիդի բարձր պարունակությամբ բնական յուղ է, որ արդյունավետորեն դանդաղեցնում է ծերացման գործընթացը: Վիտամին PP-ն ազդում է կոլագենի արտադրությանը և խթանում մաշկում հիալուրոնիկ թթվի սինթեզին` բարձրացնելով խոնավեցման մակարդակն ու առաձգականությունը: Քսուքն արդյունավետորեն հարթեցնում է կնճիռները, ձգում ու շտկում դեմքի ուրվագիծը: Միջոցն արագ ներծծվում է` չթողնելով յուղոտ հետք, այդ իսկ պատճառով այն կարելի է օգտագործել նաև որպես շպարի հիմք:
Կիրառություն. նուրբ շարժումներով քսեք քսուքի ոչ մեծ քանակություն դեմքի և պարանոցի մաշկին առավոտյան և երեկոյան` թողնելով, որ ներծծվի: Իդեալական է որպես շպարի հիմք օգտագործման համար:
Մաշկի տեսակ. բոլոր տեսակներ:
Տարիք. 30+
Ծավալ. 50մլ.

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ