Emblem Montblanc-ի հերոսն այն տղամարդն է, ում համառությունն ու ինքնակառավարումը տանում են իրեն դեպի բարձունք: Իր ընտության մեջ կայուն, վստահ իր ճաշակի վրա… Ազատ, շքեղ ոճ, հավատարմություն արժանապատվությանը, ուշադրություն մանրուքների նկատմամբ… Emblem բույրի յուրօրինակ փունջը միշտ դասական ու արդիական է: Առաջնային երանգները առկայծում են հյութալի դառը թուրինջով: Գլխավոր ակորդում հատվում են սառն ու կրակը. մի կողմից հիլի սառցե աբսոլյուտն ու եղեսպակի տերևները, մյուս կողմից՝ վարդագույն և սև պղպեղի պայթուցիկ ալիքը: Մանուշակի սառցե տերևները «ճռճռում են» դարչնագույն տերևի հետ հպումից: Բույրի «հետքում» միահյուսված են պաչուլին և հագեցած փայտյա երանգները:
Առաջնային երանգներ. դառը թուրինջ, վարդագույն պղպեղ
«Սրտի» երանգներ. հիլ, եղեսպակ, սև պղպեղ, մանուշակ, դարչին
Հիմնային երանգներ. պաչուլի, փայտյա երանգներ:
Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային ժամերն են ՝09:30 - 20:00 :