Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Կրքի և անդիմադրելի գայթակղության հուզումնալից խաղ, որն իր արտացոլումն է գտել Franck Olivier Passion Extreme բույրի մեջ: Այն նախատեսված է ոճային, ինքնավստահ և համարձակ կնոջ համար, ով հիացմունք է առաջացնում իր էներգիայի ուժով: Պարֆյումերային ջրի բացառիկ բույրը ապշեցնում է իր զգացմունքայնությամբ և կրակով՝ մեղմորեն արտահայտելով կնոջ զգացողությունները: Franck Olivier Passion Extreme-ի կինը նրբագեղ է, կենսուրախ, ինքնավստահ ու հակված առաջնորդվելու միայն սեփական ինտուիցիայով: Նա նրբաոճ է և ձգտում է միշտ լինել լավագույնը՝ իր փայլով խամրեցնելով շրջակայքում ամեն ինչ: Մեղմորեն խաղալով իր բնավորության լարերի հետ՝ նա ի զորու է շլացնել ու մանիպուլյացիայի ենթարկել ուրիշներին. չէ՞որ նպատակն արդարցնում է միջոցները, մանավանդ այսպիսի կնոջ դեպքում: Franck Olivier Passion Extreme. Անկառավարելի կրքի բուրմունք: Passion Extreme Franck Olivier-ը կանացի պարֆյում է, որ պատկանում է բույրերի արևելյան ծաղկային խմբին: Passion Extreme-ը թողարկվել է 2007թ.-ին: Վերին նոտաներ. բերգամոտ, դեղձ, սև հաղարջ, դեղձի ծաղիկներ: <<Սրտի>> նոտաներ. սպիտակ ֆրեսիա, հովտաշուշան, մագնոլիա, թուրքական վարդ: Հիմնային նոտաներ. վետիվեր, մուսկուս, սանդալ, պերուի բալզամ, վանիլ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ