Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Լեգենդար վարպետ Ֆրենկ Օլիվերի՝ Bamboo For Women անվանմամբ զարմանահրաշ բույրի ամեն կաթիլի մեջ կենտրոնացված գեղեցկության, հրապուրանքի և հմայքի ներդաշնակությունն արժանացել է գեղեցիկ սեռի չքնաղ ներկայացուցիչների հատուկ ուշադրությանը: Պարֆյումերը, փորձելով հաճոյանալ սիրելի կնոջը, ստեղծել է արվեստի իսկական գլուխգործոցների հետ համեմատվող իրական հրաշք: Անուշաբույր համադրությունը իդեալականորեն ընդգծում է կնոջ շքեղ կերպարի իրական նրբությունը, էլեգանտությունն ու կատարելությունը: Պարֆյումերային այս բացառիկ փունջը ցանկացած տարիքի կնոջ համար ճշգրիտ ընտրված զարդ է: Bamboo for Women Franck Olivier-ը կանացի պարֆյում է, որ պատկանում է բույրերի ծաղկամրգային խմբին: Վերին նոտաներ. բաղեղ, մանուշակի թերթիկ, սև հաղարջ: <<Սրտի>> նոտաներ. սպիտակ ֆրեսիա, իլանգ-իլանգ, վարդ, սպիտակ ջրաշուշան: Հիմնային նոտաներ. վետիվեր, սպիտակ եղենափայտ, մուսկուս:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

ԱՊՐԱՆՔՆԵՐ ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՁԵԶ