Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
ACTIVE LIGHT - Մաշկի փայլն ակտիվացնող տոնային քսուք – Իդեալական մաշկ – SPF10 գործոն – Անյուղ
Փայլուն մաշկ նորարարական լաբորատորիաների շնորհիվ: Գնդաձև Փոշիների և Փայլուն Պիգմենտների համադրություն, որ ակտիվացնում և ընդգծում է դեմքի մաշկի բնական փայլը: Միջոցը հիանալիորեն տարածվում է մաշկի վրա՝ դարձնելով այն հարթ և թավշյա, իսկ հալչող նյութակառուցվածքը ապահովում է թեթև օգտագործում: Նուրբ, աննկարագրելի կանացի բույրը Ձեր մաշկին էլ ավելի թարմ և զգայուն տեսք է հաղորդում: Արևային SPF10 զտիչը պաշտպանում է դեմքը արևի վնասակար ազդեցություններից և արդյունքում Ձեր մաշկը կատարյալ տեսք ունի, իսկ շպարը բնական է և առանց թերությունների ողջ օրվա ընթացքում:
Առաջարկվում է երանգային 6 տարբերակ, որ հարմար են մաշկի բոլոր տեսակների և գույների համար:
Կովկասյան մաշկ. 010-011-020-030-040-050
Ասիական մաշկ. 002-003
Արաբական մաշկ. 007-051
Շատ մուգ մաշկ: 060-070-075-080
Երանգների գամմաները՝ բնականից մինչ միջին ինտենսիվության:
Ալերգիաների առաջացման ցածր հավանականություն: Թեստավորված է մաշկաբանների կողմից: Հիպոալերգիկ: Առանց պարաբենների:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :