Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
58 Avenue Montaigne pour Homme S.T. Dupont-ն տղամարդու պարֆյում է, որ պատկանում է բույրերի՝ փայտյա ֆուժերային խմբին: S.T. Dupont-ի 58 Avenue Montaigne-ը նոր համարձակ ու ժամանակակից բույր է, որ ստեղծված է քաղաքային բնակիչների համար և ֆրանսիական ոճի հիանալի մարմնացում է: 58 Avenue Montaigne բույրը անզուգական համարձակության տարածությունն է: Ուր էլ, որ գնաք, Ձեր բացառիկ ոճն ուշադրություն է գրավում և մագնիսի նման դեպի Ձեզ ձգում շրջապատի հայացքները: Այս բույրը նախատեսված է կրքոտ ու գայթակղիչ անհատականությունների համար, ովքեր երիտասարդ են հոգով և ազատ՝ ոգով: Հեռատես ու շրջահայաց, հետաքրքրասեր լավատեսներ, ովքեր մշտապես գտնվում են շարժման մեջ, վայելում են ամեն մի ակնթարթն ու անում դա գոհունակությամբ և նրբագեղությամբ: Ժամանակակից դասական հարդաջուր, որ հագեցած է թարմությամբ, առնականությամբ և քաղաքային նոտաներով: Վերին նոտաներ. բերգամոտ, կլեմենտին, թուրինջ, հիլ: <<Սրտի>> նոտաներ. սուսամբար, պղպեղ, եղեսպակ: Հիմնային նոտաներ. մոխրագույն համպար, սանդալ, վետիվեր, քիշմիրի ծառ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :