Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000

Vamp! All in one

Բազմաֆունկցիոնալ ազդեցությամբ Vamp! Թարթչաներկ, որին դիմակայելն ուղղակի անհնար է: Թարթիչների համալիր միջոց, որը վայրկյանական ապահովում է անթերի ծավալ, երկարություն և կեռություն: Ամրացնող ազդեցությամբ թարթչաներկն աստիճանաբար խթանում է թարթիչների բնական աճն ու ամրությունը: Հատուկ ոսպերի շնորհիվ՝ վրձնի յուրաքանչյուր հպումից թարթիչները դառնում են ավելի ու ավելի խիտ: Բնական դոնդողանման բաղադրիչները ապահովում են թարթիչների կեռությունը, իսկ հատուկ ոսկերի և շերտագոյացնող բաղադրիչների խառնուրդն ապահովում է թարթիչների երկարությունը: Փափկացնող և պաշտպանող կասիայի ոսկը և Loss Stop մոլեկուլը թարթիչները դարձնում են ավելի ամուր: Ալերգիայի առաջացման հավանականությունը հասցված է նվազագույնի: Փորձարկված է մաշկաբանների կողմից: Հարմար է նաև զգայուն աչքերի և կոնտակտային լինզաներ կրողների համար: Պարաբեններ չի պարունակում:

 

Multiplay 09 – Deep Black– Special Size

Գծանշման մատիտ եռակի ազդեցությամբ և ստվերագծման վրձինով
Multiplay-ը ընդգծում է հայացքը ինտենսիվ և միատարր գույնի շնորհիվ, որն ունի անթերի կայունություն:
Նուրբ և ճկուն բանաձևը ապահովում է թեթև և արագ գծանշում: Մատիտը ունի 3 ֆունկցիա:
Գծաներկ՝ թույլ է տալիս գծանշել աչքերի ուրվագիծը և ստանալ անթերի գիծ:
Կայալ՝ վերափոխում է հայացքը շնորհիվ հագեցած գծի:
Նուրբ ստվերաներկեր՝ օգնում են ընդգծել աչքերը՝ տալով ողողված ազդեցույուն:
Փորձարկված է ակնաբույժերի կողմից:
Հարմար է զգայուն և կոնտակտային լինզա կրող աչքերի համար:
Առանց պարաբենների:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :