Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Անթերի մաշկ մեկ ակնթարթու՞մ:
Միկրոպիգմենտների և գերթեթև, գնդաձև փոշու նորարարական համադրությունը մաշկին հաղորդում է շողշողուն և յուրահատուկ բնական տեսք, նվազեցնում է թերություններն ու կատարելապես հարթեցնում մաշկը: Թեթև, անկշիռ նյութակառուցվածքը՝ հարուստ բամբակի սերմերի էքստրակտով, ունի խոնավեցնող էֆեկտ, միաձուլվում է մաշկի հետ՝ ստեղծելով մաշկի էֆեկտ: Նուրբ շերտը շպարի վրա ամրապնդում է այն և կայունություն հաղորդում: ԵՐԿԱԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆ.
ԱՌԱՆՁԻՆ. նուրբ շերտ կատարելապես մաքուր և խոնավ դեմքին մաշկի իդեալական էֆեկտ ստանալու համար:
ՇՊԱՐԻ ՎՐԱ. նուրբ շերտ շպարի վրա ողջ օրվա ընթացքում վերջինիս կայունությունը պահպանելու համար:
Էլեգանտ և նուրբ փաթեթավորումն ունի հայելի և նուրբ ապլիկատոր:
Դիմափոշին առաջարկվում է 4 փայլատ երանգներով, որոնք նախատեսված են մաշկի բոլոր տեսակների համար, և 2 մարգարտյա երանգներ՝ դեմքի ռելիեֆային հատվածների վրա լուսային նրբագեղ ակցենտավորման համար:
Ալերգիաների առաջացման ցածր հավանականություն:
Թեստավորված է մաշկաբանների կողմից:
Առանց պարաբենների:
Ծավալ - 9գ.:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :