Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000

Vamp! All In One 101 - Extra Black
Բազմաֆունկցիոնալ ազդեցությամբ Vamp! Թարթչաներկ, որին դիմակայելն ուղղակի անհնար է: Թարթիչների համալիր միջոց, որը վայրկյանական ապահովում է անթերի ծավալ, երկարություն և կեռություն: Ամրացնող ազդեցությամբ թարթչաներկն աստիճանաբար խթանում է թարթիչների բնական աճն ու ամրությունը: Հատուկ ոսպերի շնորհիվ՝ վրձնի յուրաքանչյուր հպումից թարթիչները դառնում են ավելի ու ավելի խիտ: Բնական դոնդողանման բաղադրիչները ապահովում են թարթիչների կեռությունը, իսկ հատուկ ոսկերի և շերտագոյացնող բաղադրիչների խառնուրդն ապահովում է թարթիչների երկարությունը: Փափկացնող և պաշտպանող կասիայի ոսկը և Loss Stop մոլեկուլը թարթիչները դարձնում են ավելի ամուր:


Vamp! Definition Liner

Vamp! Definition Liner թողնում է անսովոր հագեցած գույնի անվրեպ գիծ:
Նուրբ ֆետրե ծայրը ապահովում է անթերի և հավասար գծանշում:
Ջրային և թեթև բանաձևը արագ չորանում է:
Ալերգիայի առաջացման ցածր ռիսկ: Փորձարկված է ակնաբույժերի կողմից: Առանց պարաբենների:

 

Vamp! Multiplay - Black - Special Size 

Multiplay-ը ընդգծում է հայացքը ինտենսիվ և միատարր գույնի շնորհիվ, որն ունի անթերի կայունություն:
Նուրբ և ճկուն բանաձևը ապահովում է թեթև և արագ գծանշում: Մատիտը ունի 3 ֆունկցիա:
Գծաներկ՝ թույլ է տալիս գծանշել աչքերի ուրվագիծը և ստանալ անթերի գիծ:
Կայալ՝ վերափոխում է հայացքը շնորհիվ հագեցած գծի:
Նուրբ ստվերաներկեր՝ օգնում են ընդգծել աչքերը՝ տալով ողողված ազդեցույուն:

 

Vamp! Matt

Հագեցած գույն բացարձակ փայլատ էֆեկտով: Անսովոր թեթև, հեշտությամբ տարածվող այս ստվերաներկերը պարգևում են խորը, գրավիչ հայացք: Գունային գամման ներառում է ինչպես ''NUDE'', այնպես էլ ''Smoky Eyes'' երանգներ, որոնք կատարյալ են բոլոր տեսակի դիմահարդարման համար: Ստվերաներկերի բանաձևն իր մեջ ներառում է նորարարական բաղադրիչներ և բարձր կոնցերտրացիայով պիգմենտներ, որոնք ապահովում են հագեցած գույն և թավշյա տեքստուրա:

 

Vamp! Wet & Dry

Անհավանական շողացող երանգներ արտահայտիչ հայացքի համար: Աստեվաներկերի տեքստուրան անհավանական թեթև և նուրբ է: Կարելի է օգտագործել 2 ձևով՝ 1. Չոր, որպեսզի ընդգծեք աչքերը շողացող գույնով, 2. Խոնավ, որպեսզի ստանաք խորը և հագեցած գույն: Բաղադրության մեջ մտնող պիգմենտների և մարգարիտների խառնուրդն ապահովում է հագեցած և մաքուր գույն: Փափկություն հաղորդող բաղադրիչների և բարդ եթերների խառնուրդը երաշխավորում են ստվերաներկերի հեշտ և հարմարավետ տարածումը: Ալերգիայի առաջացման հավանականությունը հասցված է նվազագույնի: Փորձարկված է մաշկաբաններ կողմից: Պարաբաններ չի պարունակում:

 

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :