Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Aqva Atlantiqve-ը տղմարդու օծանելիք, որը պատկանում է փայտային, ջրային բույրերի շարքին: Aqva Atlantiqve-ը թողարկվել է 2017 թվականին, պարֆյումերը Jacques Cavallier-ն է: օծանելիքի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ատլանտյան օվկիանոսը՝ հոսանքի ուղղության իր անկանխատեսելի փոփխությամբ, որը մոտեցնում է մարդուն էնեգիայի սկզբնաղբյուրին՝ ջրին: Եզակի, թարմացնող և խորհրդավոր Aqva Atlantiqve բույրը դա օվկիանոսի խորության և մաքուր ադրենալինի համադրություն է՝ համեմված ցիտրուսային նոտաներով: Սկզբնական նոտաներն են՝ սիցիլիական կիտրոն, բերգամոտ, ջրային նոտաներ և եղեսպակ: Սրտի նոտաներն են՝ մոխրագույն սաթ, ծովային նոտաներ և խնձոր: Գլխավոր նոտաներն են՝ պաչուլի, ճանդան (սանդալ), վետիվեր և փայտային սաթ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :