Related Products
Telephone operator +374-11-888-000
Масло Бабассу Дуо-Увлажнение
Lirene
2,900 ֏
Out of stock
Դեմքի` բաբասուի յուղով և վիտամին E-ով հարստացված քսուքը Lirene կոսմետիկական հավաքածուի նորույթներից մեկն է: Միջոցը հիանալիորեն խոնավեցնում է, սնուցում և պաշտպանում մաշկն ինչպես օրվա ընթացքում, այնպես էլ երեկոյան: Բաբասուի յուղն ինտեսիվորեն խոնավեցնում է և հանգստացնում կարմրած ու գրգռված մաշկը: Բացի այդ էլ այս արժեքավոր բաղադրիչը նվազեցնում է դեմքի կնճիռների տեսանելիությունը, ամրեցնում է մաշկի առաձգականությունն ու ձգում դեմքի ուրվագիծը: Վիտամիններ A-ն ու E-ն վերականգնում և սնուցում են բջիջները օգտակար նյութերով, վերացնում չորությունն ու ձգվածությունը` մաշկին գեղեցկություն և խնամվածություն պարգևելով: Քսուքն արդյունավետորեն ձգում է մաշկը` բարելավելով վերջինիս գույնը, արագ է ներծծվում` չթողնելով յուղոտ հետք: Արդեն առաջին իսկ օգտագործումից հետո կնկատեք արդյունքը. Ձեր մաշկը կդառնա առավել նուրբ, հարթ և առաձգական: Քսուքը կարելի է օգտագործել նաև որպես շպարի հիմք. ի շնորհիվ նուրբ, թեթև նյութակառուցվածքի, այն արագ է ներծծվում` յուղոտ հետքեր չթողնելով:
Կիրառություն. նուրբ շարժումներով քսեք քսուքի ոչ մեծ քանակություն դեմքի և պարանոցի մաշկին առավոտյան և երեկոյան` թողնելով, որ ներծծվի: Իդեալական է որպես շպարի հիմք օգտագործման համար:
Մաշկի տեսակ. Չոր, նորմալ:
Տարիք. 30+

In Mary parfum shipping as a rule is performed immediately after the order is complete, if there are not indicated other terms of delivery, and if the order is not executed during off-hours. Our working hours: 09:30 - 20:00.