Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Խնամքի այս միջոցը վայրկյանական փայլատացնում և խոնավացնում է մաշկը և յուղեր չի պարունակում: Խոնավացնող այս էմուլսիան, որն ունի թափանցիկ գելի տեքստուրա, ապահովում է թարմացնող ազդեցություն ողջ օրվա ընթացքում , մաշկին հաղորդում է հարթ և անփայլ տեսք: Վայրկյանական փայլատացնող բանաձևը ապահովում է 24 ժամ խոնավացում և կանխում է մաշկի անցանկալի փայլը: Quick Matte Moisturizer Oil-Free-ին հագեցած է ճապոնական զկեռի տերևների արժեքավոր բջիջներով և հատուկ փոշու մասնիկներով, որոնք կլանում են սեբումի ավելցուկը: Այս բաղադրիչները ապահովում են խոնավացում և փայլատացնում են մաշկը, միևնույն ժամանակ հաղորդելով մաշկին առողջ փայլ: Զկեռի ծառի տերևները, դեռևս վաղ ժամանակներից, հայտնի են իրենց բուժիչ հատկություններով և օգտագործվում են ճապոնացիների կողմից մաշկի առողջության և գեղեցկության պահպանման համար: Ճապոնական զկեռը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են պայքարել սեբումի ավելցուկային արտադրության դեմ և ունեն հակաբորբոքիչ ազդեցություն: Quick Matte Moisturizer Oil-Free-ին քսուքը ապահովում է խոնավացում 24 ժամվա ընթացքում, փայլատացնում է մաշկը և նեղացնում ծակոտիները: Քսուքը օգտագործել մաշկի խնամքի վերջնական փուլում: Լցնել անհրաժեշտ քանակությամբ միջոցը բամաբակյա սկավառակի վրա կամ ափերի մեջ և նրբորեն տարածել դեմքին:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :