Versace
Gianni Versace-ն ծնվել է 1946 թվականին Իտալիայի հարավում: Նրա մայրը դերձակ էր, և Ջանին դեռ մանկուց սիրում էր կարել: Չնայած նրա ծնողները ցանկանում էին, որ իրենց զավակը ճարտարապետ դառնա՝ 1972 թվականին Ջանին տեղափոխվում է Միլան, որտեղ 1978 թվականին ներկայացնում է կանացի հագուստի իր առաջին հեղինակային հավաքածուն: Ջաննի Վերսաչին իր բրենդի համար որպես խորհրդանիշ ընտրում է առասպելական Մեդուզայի գլուխը: Medusa-ն խորհրդանշում է հնագույն հունական դասական գեղեցկությունն ու յուրահատկությունները: Նա գեղեցկության և պարզության սինթեզ է, որը բառացիորեն կաթվածահար է անում և նույնիսկ հիպնոսացնում: Վերսաչին հմտորեն ընկալում էր ժամանակի տրամադրությունը: Նրա շքեղ ոճն առավել քան համապատասխան էր 20-րդ դարի 80-ականներին: Վարպետը պրովոկացիայի էր ենթարկում հանրությանը, նրա մոտ ամենի ինչ <<չափազանց>> էր՝ զգեստները չափազանց համարձակ կամ չափազանց պայծառ էին: Նա առաջարկում էր հագուստ, որն ընդգծում էր գեղեցիկ մարմնի բնական կառուցվածքը: Համարձակ և էրոտիկ մոդելները շատ արագ նվաճեցին նորաձևության Օլիմպը և աստղային հոլիվուդի սիրտը և Վերսաչիին բերեցին միլիարդավոր դոլարների եկամուտ: Սակայն, դժբախտաբար, ճակատագրական միջադեպն ընդհատում է նորաձևության մեծ վարպետի կարիերան ... 1997 թ. հուլիսի 25-ին Մայամիի իր տանից ոչ հեռու Վերսաչիին կրակոցով սպանում են: Հավաքածուների արտադրության ստեղծագործական մասն իր վրա է վերցնում Ջաննիի քույրը՝ Դոնատելլա Վերսաչին, ով նրա համար ոգեշնչման աղբյուր էր հանդիսանում: VERSACE նորաձևության տունը հանդիսանում է իտալական շքեղության խորհրդանիշ ողջ աշխարհում: Առաջատար դիրքեր են զբաղեցնում հագուստի, թանկարժեք ժամացույցների, աքսեսուարների, օծանելիքների, կոսմետիկայի և տնային ինտերերի պարագաների հավաքածուները Gianni VERSACE բրենդի ներքո: Երկրորդ ուղղությունը կենտրոնացած է երիտասարդների վրա և ներկայացված է VERSACE, VERSACE Sport, VERSACE Jeans Couture և Versus բրենդերի ներքո: VERSACE բրենդը ներկայացված է աշխարհի ավելի քան 1800 խանութ-սրահներում: