Professional Облипиховая Маска Глубокое Увлажнение
Natura Siberica
չոր և նորմալ մազերի համար

• ինտենսիվ կերպով խոնավացնում է մազերը
• դարձնում է մազերը ավելի փափուկ և առաձգական
• հեշտացնում է հարդարումը
Հագեցնում է մազերը կենսական խոնավությամբ և անհրաժեշտ սնուցող վիտամիններով , վերադարձնում է առողջություն և գեղեցկություն, պաշտպանում է մազերը ջերմային ազդեցությունից տաք հարդարման ժամանակ: Դարձնում է մազերը ավելի հնազանդ և խնամված, նվազեցնում է բեկունությունը, հեշտացնում հարդարման գործընթացը: Դիմակի օգտագործումից հետո մազերը դառնում են սահուն և փայլուն՝ ինչպես մետաքսը: Բաղադրության մեջ մտնող վիտամինները և ամինաթթուները սնուցում և վերականգնում են մազերը: Ալթայան չիչխանի, մարոկկոյական արգանի և սիբիրյան սպիտակ կտավատի յուղերը նպաստում են կերատինի առաջացմանը, որը ապահովում է մազերի ամրությունն ու փայլը: Մայրու և սիբիրյան վայրի հմուլի յուղերը սնուցում, խոնավացնում և վերականգնում են, իսկ մետաքսի պրոտեինները հարթում են մազերի մակերեսը և պահում խոնավությունը մազերի կառուցվածքի մեջ:
0% SLS 0% SLES 0% հանքային յուղեր 0% PEG 0% պարաբեններ 0% Glycols
Natura Siberica` ռուսական որակյալ օրգանական կոսմետիկայի առաջին ապրանքանիշը: Սիբիրը համարվում է Ռուսաստանի յուրահատուկ և անձեռնամխելի տարածաշրջանը, որի վայրի բնությունը դարեր շարունակ մնում է անփոփոխ: Այսպիսի խիստ կլիմայական պայմաններում գոյատևելու համար սիբիրյան խոտերն ու բույսերը սինթեզում են պաշտպանիչ ակտիվ նյութեր և ունեն զարմանալի հակաօքսիդանտ հատկություններ: Natura Siberica ընկերությունն օգտագործում է սիբիրյան խոտերի և բույսերի զարմանալի հատկությունները՝ փոխանցելով նրանց ամբողջ ուժը մաշկի և մազերի երիտասարդության ու գեղեցկության պահպանման համար: Բույսերը, որոնց վրա հիմնված է կոսմետիկան, հավաքվում են ձեռքով: Սեփական լաբորատորիայում նրանց յուրահատուկ հատկություններն ուսումնասիրվում են առավելագույն արդյունքի հասնելու համար: Natura Siberica կոսմետիկայի ստեղծողներն իրականացնում են հետազոտական արշավներ մաշկի խնամքի լավագույն բուժիչ բաղադրիչների որոնման համար: Natura Siberica-ի արտադրանքը համապատասխանում է օրգանական կոսմետիկայի եվրոպական որակի չափանիշներին, ինչի մասին վկայում են հեղինակություն ունեցող բազմաթիվ վկայականներ (ICEA, ECOCERT, COSMOS STANDARD, BDIH): Natura Siberica-ն միայն բնական կոսմետիկա չէ և ոչ էլ հասարակ կոսմետիկա՝ հիմնված բույսերի վրա: Այն առաջին հավաստագրված օրգանական կոսմետիկան է Ռուսաստանում, որն իրոք գործում է: Natura Siberica ընկերությունը վարում է ակտիվ սոցիալական քաղաքականություն և Ռուսաստանի Հյուսիսում օգնում է բազմաթիվ ժողովուրդներին. ստեղծում է նոր աշխատատեղեր Սիբիրում, 2012թ.-ից ակտիվորեն համագործակցում է Հյուսիսի և Հեռավոր Արևելքի բնիկ և փոքրաքանակ ժողովուրդների Միության հետ, 2013թ.-ին Իրկուտսկի բուսաբանական այգու հետ նրանք թողարկում են ծրագիր, որի շնորհիվ 2018թ.-ին կտնկվեն ավելի քան 70 հազար հազվագյուտ բույսեր: Natura Siberica ընկերությունը 2013թ.-ին սկսում է Ռուսաստանում առաջին օրգանական ֆերմայի կառուցումը, որը ստացել է Եվրոպական ЕU 834/0 բիոչափանիշի վկայական և որտեղ աճեցվելու են Սիբիրի հազվագյուտ բույսեր: Ֆերմայի շինարարությունն իրականացվում է Սիբիրի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ, ովքեր բոլորից լավ գիտեն իրենց հողի յուրահատկությունները, ինչպես նաև օգնում են հավաքել բոլոր վայրի խոտերն ու բույսերը Natura Siberica կոսմետիկական միջոցների արտադրման համար: Natura Siberica-ն ունի մի շարք միջազգային մրցանակներ, որոնց թվում են. • Լավագույն ապրանքանիշ Cosmoprof 2012, Բոլոնյա (Իտալիա)՝ «Կանաչ կոսմետիկա» անվանակարգում: • Լավագույն օրգանական արտադրանք մայրերի և երեխաների համար 2013, Լոնդոն (Մեծ Բրիտանիա), Natural&Organic products Europe • Լավագույն արտադրանք 2013՝ ըստ Allure Russia-ի: • Փարիզում Beyond Beauty ցուցահանդեսի Beauty Challenger Awards մրցանակի հաղթող «Best face care product» անվանակարգում («Դեմքի խնամքի լավագույն արտադրանք»):

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

Subscribe this product

Խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ. հասցեն: