՛՛Kardashian Beauty՛՛ նոր ապրանքանիշը <<Մերի >> խանութ-սրահներում
Քորթնի Քարդաշյանը, Քիմ Քարդաշյանը և Քլոե Քարդաշյանը Farouk Systems Inc. ընկերության հետ միասին ներկայացնում են ՛՛Kardashian Beauty՛՛ նոր ապրանքանիշը: Այն մասնագիտացված է մազերի պրոֆեսիոնալ խնամքի միջոցների, ինչպես նաև մազերի հարդարման միջոցների արտադրության մեջ: << Մենք ստեղծել ենք մազերի խնամքի այս շարքը՝ հաշվի առնելով մեր և մեր երկրպագուների պահանջները, մենք ստեղծել ենք ապրանքներ ,որոնց պահանջը շուկայում առկա >>. ասում են Քարդաշյան քույրերը: ՛՛Kardashan Beauty Hair՛՛ շարքի հիմքում ընկած է սև չամանի էկզոտիկ յուղը : Այս բաղադրիչը լայնորեն օգտագործվել է հին եգիպտացիների կողից գեղեցկության ծեսերի ժամանակ, քանի որ դեռևս հնագույն ժամանակներից հայտնի է եղել իր հակաօքսիդանտ ազդեցությամբ: Այս յուղը խոնավացնում և ամրացնում է մազերը՝ դարձնելով դրանք հարթ, փայլուն և գեղեցիկ: