My Burberry Black Parfum
Burberry
70,500 ֏

Availability : Out of stock

90մլ օծանելիք + 75մլ մարմնի լոսյոն + 75մլ լոգանքի գել My Burberry Black –ը կանացի օծանելիք է, որը պատկանում է արևելյան-ծաղկային բույրերի խմբին: Բույրը ստեղծվել է Քրիստոֆեր Բեյլիի և հանրահայտ պարֆյումեր Ֆրանսիս Կյուրկջանի կողմից ՝ ոգեշնչված մառախլապատ Լոնդոնյան այգուց: My Burberry Black-ը նոր,հրապուրիչ բույր է, որի մեջ հասկիմի և դեղձի նեկտարի նոտաները միաձուլվում են վանիլի և վարդի նոտաների հետ, ինչը բնորոշ է My Burberry շարքի բոլոր բույրերին: Օծանելիքի վերջնական շլեյֆը ձևավորվում է պաչուլիի և ամբրայի տաք նոտաներով: Օծանելիքի դիզայնի մեջ արտացոլված են սև, կլասիկ Burberry տրենչի դետալները: Վերին նոտաներ՝ հասմիկ, Սրտի նոտաներ՝ վարդ, դեղձ, Գլխավոր նոտաներ՝ պաչուլի,ամբրա:
Burberry Group-ը հագուստ, աքսեսուարներ և լյուքս դասի օծանելիքներ արտադրող բրիտանական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է Թոմաս Բերբերիի կողմից, ով 1856 թվականին Հեմփշայրում բացեց փոքրիկ արտադրամաս: Առաջին աշխարհամարտից հետո կազմակերպության հագուստը լայն տարածում է գտնում հատկապես խաղաղ բնակչության շրջանակներում: Օրիակ այս բրենդի հագուստներից էին կրում այնպիսի ֆիլմերի հերոսներ, ինչպիսիքն են «Կասաբլանկան» և «Նախաճաշ Թիֆանիի մոտ-ը»: Burberry-ի ֆիրմային նշանը, որ այդքան հաճախ օգտագործվում էր կազմակերպության դիզային մեջ, իրենից ներկայացնում է ավազագույնի, կարմիրի, սևի և սպիտակի վանդակավոր համադրություն: 1970-ականների կեսերին հագուստի կամ աքսեսուարների վրա այս պատկերը մեծ տարածում գտավ հատկապես անգլիական ֆուտբոլի երկրպագուների շրջանակներում: Հագուստի և աքսեսուարների հավաքածուներից բացի Burberry բրենդը թողարկում է նաև օծանելիքի էքսկլյուզիվ հավաքածուներ կանանց և տղամարդկանց համար: Եվ արդեն բրենդի լոգոտիպը դարձած վանդակավոր պատկերի համար էլ Burberry օծանելիքը անվանում են «վանդակավոր բուրմունք»: Այսօր Burberry բրենդը բրիտանական և եվրոպական նորաձևության աշխարհում առաջատարներից մեկն է, որ կարողանում է համահունչ կերպով ժամանակակից թրենդները համադրել անգլիական դասականի հետ: Կազմակերպության կոնցեպցիայի համաձայն Burberry օծանելիքը ինքնին արդեն աքսեսուար է: Բրենդի օծանելիքները ամբողջովին համապատասխանում են Burberry կերպարին, որի հիմնական բաղկացուցիչներն են նրբագեղությունը, շքեղությունը և իհարկե դասականությունը՝ զուգորդված հատուկ, էքսցենտրիկ հմայքով: Բույրերի մեր բազայում դիզայներ Burberry-ի հավաքածուներից առկա է 64 օծանելիք: Դրանցից առաջինը ստեղծվել է 1981 թվականին, իսկ ներկայիս դրությամբ վերջինը՝ 2016-ին: Burberry օծանելիքները ստեղծվել են այնպիսի աշխարահռչակ պարֆյումերների հետ համագործակցությունների արդյունքում, ինչպիսիսք են Creations Aromatiques-ը, Michel Almairac-ը, Emilie (Bevierre) Coppermann-ը, Mark Buxton-ը, Francis Kurkdjian-ը, Dominique Ropion-ը, Nathalie Gracia-Cetto-ն, Antoine Maisondieu-ն, Antoine Lie-ն, Anne Flipo-ն, Olivier Polge-ն, Sonia Constant-ը, Jean-Marc Chaillan-ը, Beatrice Piquet-ը, Domitille Bertier-ը, Michel Girard-ը, Jean-Pierre Bethouart-ը և Nathalie Lorson-ը:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :           

 

Subscribe this product

Խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ. հասցեն: