Montale Paris
Ֆրանսիական Montale պարֆյումերային բրենդի պատմությունը սկսում է այն ժամանակներից, երբ Պիեռ Մոնտալն աշխատում էր Սաուդյան Արաբիայում՝ ստեղծելով բույրեր արաբական շեյխերի, սուլթանների և արքայադստրերի համար: Նա այնքան էր ոգեշնչվել Արևելքի գերող մթնոլորտով, որ արդեն երկու տարի անց Փարիզում ստեղծում է իր սեփական Montale պարֆյումերային բրենդը՝ եվրոպական հանդիսատեսին ներկայացնելով իր ստեղծագործությունների ալքիմիան: Պիեռ Մոնտալի բույրերի առաջին հավաքածուն իսկական ֆուրոր է առաջացնում պարֆյումերիայի աշխարհում: Montale օծանելիքները պարունակում են թանկարժեք տեսակի ծառերի բավականին բարդ բաղադրիչներ, որոնք նա այդքան շատ էր հավանել արաբական աշխարհում, տարբեր կծու և քաղցր նոտաներ՝ հավաքած ամբողջ աշխարհից, ինչպես նաև գեղեցիկ ծաղկային երանգներ: Մոնտալը հատկապես առանձնացրել է այսպես կոչված փայտային նոտաները, որոնք շատ արագ ճանաչում ձեռք բերեցին: Montale պարֆյումերիան, դա առաջին հերթին շքեղություն է, թանկարժեք բնական բաղադրիչներ և նրբագեղ ստեղծագործական որոշումներ: Montale-ը դա բույրեր են ժամանակից դուրս: