Missoni
Missoni բրենդի պատմությունը սկսվում է 1966 թվականից, երբ իտալացի Ottavio Missoni-ին և նրա կինը՝ Rosita-ն, հիմնում են տրիկոտաժի ոչ մեծ արտադրություն: Օտավիոն զբաղվում էր թեթև ատլետիկայով և երազում էր ստեղծել սպորտային հագուստ, որն այն ժամանակ այնքան էլ գրավիչ տեսք չուներ: Ներկայումս, նայելով Missoni-ի անկշիռ քաշեմիրին, մետաքսին և տրիկոտաժին, բավականին դժվար է պատկերացնել, որ նրանց սկզբնական նպատակը եղել է մարզիկներին խրախուսելը: Ամեն դեպքում, 1948թ.-ին Missoni-ի «Venjulia» հագուստի շարքը դառնում է Իտալիայի օլիմպիական հավաքականի պաշտոնական մարզահագուստը: Դա ֆենոմենալ հաջողություն էր մի ընկերության համար, որը, այդ պահի դրությամբ, ուներ ընդամենը մեկ տարվա պատմություն: 1967թ.-ին նորաձևության ցուցադրության ժամանակ Ռոզիտան խնդրում է մոդելներին հանել ներքնազգեսը, որպեսզի այն չխանգարի զգեստների երկրաչափությանը: Սակայն, բեմի լույսերի ներքո զգեստները դառնում են կիսաթափանցիկ և այս պատահականությունը Missoni-ին բերում է համաշխարհային ճանաչում է: 1979 թ.-ին Ֆլորենցիայում Missoni-ին ներկայացնում է տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն: Missoni պարֆյումերիային շարքը ներկայացված է <<շատ իտալական>> բույրերով, որոնք մարմնավորում են նորաձևության տան կեսդարյա ժառանգությունը, զգացմունքայնությունն ու սերը կյանքի նկատմամբ: