Misslyn
Misslyn ընկերությունը համար մեկ ապրանքանիշն է Գերմանիայում ընտրողական կոսմետիկայի շուկայում: Misslyn-ի պատմությունը սկսվում է ավելի քան երեսուն տարի առաջ՝ որպես եղունգի և թարթիչների համար նախատեսված արտադրանքի առաջատար ընկերություն: Ապրանքանիշը ներկայացնում է երկու ապրանքախումբ՝ դեկորատիվ կոսմետիկա և դեմքի խնամք: 1985թ.-ին Misslyn ընկերությունը սկսում է արտադրել կեսմետիկա գեղեցկության սրահների համար: Misslyn ապրանքանիշի հետ յուրաքանչյուր կին կարող է ընդգծել իր անհատականությունը: Misslyn-ի ամբողջ տեսականին անցել է փորձաքննություն և համապատասխանում է զգայուն մաշկի համար: 1990թ.-ին Misslyn-ն ընդգրկվում է դեկորատիվ կոսմետիկա արտադրող 10 լավագույն ընկերությունների շարքում: 2005թ.-ին ստանում է the Beauty World Cup մրցանակ: Misslyn-ն ապահովում է լավ որակ՝ ողջամիտ գներով: Ոգեշնչված նորաձևության և կոսմետիկայի նորագույն միտումներից՝ ընկերությունը պարբերաբար ներկայացնում է նոր կոսմետիկ միջոցներ՝ գույների վառ տեսականիներով: 2010 թ.-ին Artdeco Cosmetic Group-ը գնում է Misslyn ընկերությունը՝ ամբողջովին ընդլայնելով առաջարկվող ապրանքների տեսականին և ներկայացնելով այն ամբողջ աշխարհին: