Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
Biotherm ապրանքանիշի խոնավեցնող և յուղային փայլը վերացնող այս գելը մաշկի վրա թողնում է նմանը չունեցող արդյունք, որը հնարավոր է պահպանել ողջ օրվա ընթացքում: Կոսմետիկ այս արտադրանքի բաղադրության մեջ առկա են այնպիսի տարրեր, որոնք պատասխանատու են մաշկի կողմից արտադրված ավելորդ ճարպերի կլանման համար, ինչպես նաև բաղադրիչներ, որոնք պատասխանատու են մաշկի խոնավեցման և յուղային փայլից ազատման համար: Դեմքի գելի ողջ համալիրը պայքարում է մաշկին՝ օրեցօր ավելի առողջ և շողշողացող տեսք պարգևելու համար: Եվ այս ամենն առանց բացասական գոյացությունների առաջացման, որոնք կարող են ի հայտ գալ շրջակա միջավայրի գործոնների, անընդհատ սթրեսների կամ սխալ ապրելակերպի արդյունքում: Գելի օգտագործումից հետո մաշկի վրա ընդհանրապես որևէ հետք չի մնում: Դեմքը թարմ և հանգիստ տեսք է ստանում: Խնամքի այս միջոցը կարելի է օգտագործել սովորական սափրվելու գելի փոխարեն: Նրա կոնսիստենցիան կպչուն չէ և այն չի թողնում յուղոտ հետքեր մաշկի վրա: Այս գելը ստեղծված է հատուկ այն բանի համար, որ տղամարդն ամբողջ օրվա ընթացում ինքնավստահ և թարմ տեսք ունենա:Կիրառման ձևը. գելն օգտագործե՛ք որպես սափրվելուց հետո միջոց: Միշտ մաքրե՛ք դեմքի մաշկը մինչ գելն օգտագործելը: Մաշկի մաքրումից և սափրվելուց հետո քսե՛ք գելը մաշկին՝ դեմքը մերսելով: Խուսափե՛ք գելն աչքերի շուրջ քսելուց:Բաղադրությունը. լամինարիա, ցինկ, ջրիմուռ, պերլիտ, գլիցերին, սիլիցիումի երկօքսիդ, սալիցիլաթթու, վիտամին E.

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :