Make Up Factory
Make up Factory-ն հիմնադրվել է 2005թ.-ի աշնանը` որպես ARTDECO Cosmetic Group-ի մի մաս: Ստեղծման առաջին իսկ օրից՝ այն հետապնդում էր նպատակ՝ ստեղծելու կեսմետիկա ոչ միայն պրոֆեսիանալ դիմահարդարների, այլ նաև այն կանանց համար, ովքեր ցանկանում են օգտվել դիմահարդարման համար նախատեսված պրոֆեսիանալ արտադրանքից: Մյունխենից դուրս գտնվող ընկերության գլխամասային գրասենյակում ստեղծագործական թիմն աշխատում էր արտադրության, կառավարման և վաճառքի բաժնի հետ՝ դարձնելով միջազգային նորաձևության վերջին միտումները կոսմետիկայի բարձրագույն հայեցակարգ: Հագեցած լինելով բարձր տեխնոլոգիաների նորագույն սարքավորումներով և գիտելիքների ակնառու մակարդակով՝ Make up Factory-ն համապատասխանում է որակի ամենաբարձր չափանիշներին: Այն դարձել է ճանաչված ընկերություն, առանց որի կոսմետիկ աշխարհը չի կարող գոյատևել: Ապրանքանիշի հատկանիշներից է գեղագիտական դիզայնը, բացառիկ գունային պալիտրան և բարձր որակը: Ընկերության արտադրանքը հաստատված է դերմատոլոգների կողմից: Եզակի հավաքածուները թույլ են տալիս կանանց ստեղծելու իրենց սեփական դիմահարդարման ոճը, որը արտահայտում է իրենց բնական գեղեցկությունը: Make up Factory-ի արտադրանքը ներկայացված է ավելի քան քառասուն երկրների խանութներում: Ապրանքանիշն արդեն իսկ համարվում է դեկորատիվ կոսմետիկա արտադրող առավել հաջողված ընկերությունը Եվրոպայում: