Karl Lagerfeld
Գերմանացի մոդելավորող Կառլ Լագերֆելդը, ով այժմ հայտնի է ամբողջ աշխարհում, ըստ որոշ վարկածների ծնվել է 1938թ.-ին, իսկ ըստ մյուսի՝ 1933թ.-ին Համբուրգ քաղաքում: Կառլը մեծացել է ունևոր ընտանիքում, այդ իսկ պատճառով ստացել է լավ կրթություն: 1952թ.-ին նա տեղափոխվում է Փարիզ և սովորում Սինդիկատի բարձր նորաձևության հեղինակավոր դպրոցում: Արդեն 1974թ.-ին Լագերֆելդը հիմնում է նորաձևության սեփական տունը: Սակայն գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, այդ իսկ պատճառով մի քանի տարի անց Կառլը դարձավ Chanel նորաձևության տան գեղարվեստական ղեկավարը: Նա ոչ միայն վերականգնեց Chanel-ի նախկին ավանդույթները, այլև տան ընդհանուր ոճում ներառեց ժամանակակից նորաձության տարրեր: Karl Lagerfeld անվանմամբ օծանելիքները սկսեցին թողարկվել 1978թ.-ից սկսած, երբ ստեղծվեց տղամարդկանց Lagerfeld Classic օծանելիքը: Իսկ կանացի Sun, Moon և Stars բույրերը 1990-ականների ամենահաջողվածներից էին: Karl Lagerfeld օծանելիքները նման են անծայրածիր տիեզերքի, որ ցանկացած կնոջ պարգևում է անհասանելի, փայլող Աստղի կախարդական և ֆանտաստիկ կերպարը: Իսկ տղամարդկանց բույրերը իրենց թափանցիկությամբ  և թարմությամբ ընդգծում են վերջինիս ուժեղ բնավորությունն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը: Բույրերի մեր բազայում Karl Lagerfeld-ի հավաքածուներից առկա է 19 օծանելիք: Բույրերից առաջինը ստեղծվել է 1978թ.-ին, իսկ ներկայիս դրությամբ վերջինը՝ 2015թ.-ին: Karl Lagerfeld օծանելիքները ստեղծվել են այնպիսի աշխարհահռչակ պարֆյումերների հետ համագործակցությունների արդյունքում, ինչպիսիք են Emilie (Bevierre) Coppermann-ը, Mark Buxton-ը, Olivier Cresp-ը, Jean-Christophe Herault-ը, Serge Majoullier-ը, Cecile Matton-ը, Nicolas Beaulieu-ն, Sophie Labbe-ն, Christophe Raynaud-ը, Firmenich-ը, Ron Winnegrad-ը, Christine Nagel-ը, Pascal Gaurin-ը, Bruno Jovanovic-ը, Sandrine Malin-ը և Sophia Grojsman-ը: