Ինչպես Պատվիրել

Պատվեր կարող են իրականացնել թե գրանցված, և թե ոչ գրանցված այցելուները: Ընդամենը Ձեր նախընտրած տեսականու մանրամասների էջում սեղմեք «Ավելացնել զամբյուղ» կոճակը՝ նախապես ընտրելով տեսականու համապատասխան քանակը, գույնը, տարողությունը և այլն: Դուք կարող եք Ձեր զամբյուղ ավելացնել անսահմանափակ քանակությամբ ապրանքներ և ծառայություններ: Հուշիչ թվաքանակը Ձեր զամբյուղի պատկերի կողքին Ձեզ ցույց կտա Ձեր զամբյուղում տեղադրված ապրանքների և ծառայությունների քանակը: Ընտրությունը ավարտելուց հետո անցեք Ձեր զամբյուղի էջ՝ սեղմելով զամբյուղի պատկերին, ճշտեք Ձեր գնումների քանակը, տարբերակները, ինչպիսինն են` չափսը, գույնը և այլն: Դուք նաև պետք է նշեք առաքման եղանակը և լրացնեք առաքման մանրամասները զամբյուղի էջում, ընտրեք բազմաթիվ վճարային մեթոդներից մեկը և սեղմեք «Ձևակերպել Պատվերը» կոճակը: Մեր աշխատակիցը կկապնվի Ձեզ հետ պատվերը հաստատելու և առաքելու համար:

                                                                                 

   Վճարման կարգը

Maryparfume-ում վճարումը կարելի է իրականացնել երեք եղանակով`առցանց, առձեռն կամ POS տերմինալով: Առցանց վճարումները կատարվում են  Visa, MasterCard և ArCa  վճարային համակարգի միջոցով: Սպասարկվում են ARCAVirtual ARCAVisa և Master Card ունեցող քարտապանները: Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին`ՀՀ դրամով:

POS տերմինալով վճարուման տարբերակը հնարավորություն է տալիս Ձեզ վճարելու բանկային քարտով  առաքման պահին: Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: 

                                         

Պատվերի կարգավիճակը և պատմությունը

Կայք մուտք գործելուց հետո Դուք հնարավորություն եք ունենում Ձեր անձնական էջում հետևելու պատվերների պատմությանը և տեսնել այս կամ այն պատվերի ամսաթիվը, կարգավիճակը («Հանձնված է հավաքման», «Առաքումը սկսված է»,«Ամբողջությամբ առաքված է» և այլն), ինչպես նաև զամբյուղի արժեքը:

 

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Օգտվելով www.maryparfum.am կայքից` Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ստորև շարադրված կանոններին ու պայմաններին: Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ:  Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին (այսուհետ՝ Պայմաններ), ապա չեք կարող օգտագործել այս կայքը:

<Maryparfum> և <Մենք> տերմինները վերաբերում են սույն կայքի (այսուհետ` Կայք) սեփականատեր հանդիսացող <Բրասիս> ՍՊ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն): <Դուք> տերմինը վերաբերում է այս կայքը օգտագործողներին կամ դիտողներին: 

 Ընկերությունը Կայքում տրամադրում է օնլայն ռեսուրսներ, որոնք ներառում են, ծառայությունների ցանկեր, դասակարգված հայտարարություններ, փոսթինգներ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ, վճարումներ (այսուհետ՝ Ծառայություններ) Պայմաններին համապատասխան: Դուք հասկանում և համաձայնում եք, որ անձամբ եք պատասխանատու  այս Պայմաններն ուսումնասիրելու համար: Կայքից որևէ պատճառով դժգոհ լինելու դեպքում Դուք համաձայնում եք անհապաղ դադարեցնել maryparfum-ի օգտագործումը, որի մասին համաձայնությունը Դուք տալիս եք Կայքում  գրանցվելու պահից :

 Այս Պայմանները կարող են ցանկացած ժամանակ թարմացվել maryparfum-ի կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ: Ավելին, որևէ ծառայությունից օգտվելիս՝ Դուք համաձայնում եք ենթարկվել այդ ծառայությունների նկատմամբ կիրառելի հրապարակված ուղեցույցներին, որոնք կարող են պարբերաբար փոփոխվել: Ձեր կողմից Ծառայությունների օգտագործումը կարգավորվում է օգտագործման պահին Կայքում տեղադրված կամ փոփոխված Ծառայություններում առկա Պայմաններով:

Սույնով Դուք համաձայնվում եք, որ որևէ ձևով չեք առաջացնի ոչ մի դժվարություն և անհարմարություն ո´չ maryparfum-ի, ո´չ էլ տվյալ կայքից օգտվողների համար: Դուք նաև համաձայնվում եք չօգտվել տվյալ կայքից կամ maryparfum-ի ծառայություններից` փոխանցելու և տեղադրելու անօրինական, ինպես նաև զրպարտիչ, վիրավորական կամ անպարկեշտ և սպառնացող նյութեր:

 Դուք ընդունում և համաձայնում եք, որ Կայքի վրա առկա բոլոր նյութերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստը, ծրագրերը, սկրիպտերը, գրաֆիկան, ֆոտոները, ձայները, երաժշտությունը, վիդեոները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նմաները (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են maryparfum-ին կամ լիցենզավորված են նրա կողմից և պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր տեղեկացման և անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, լիցենազավորվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: Դուք համաձայնում եք չվերարտադրել, չպատճենահանել, չկրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ շահագործել Ծառայությունների որևէ մաս որևէ առևտրային նպատակով:

Մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող է խոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող մի շարք հանգամանքներով: Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: Ձեր կամ maryparfum-ի միջև վեճի առաջացման դեպքում մեր նպատակը կլինի Ձեզ տրամադրել վեճը արագ լուծելու չեզոք և ոչ ծախսատար  միջոցներ: Համապատասխանաբար, Դուք և maryparfum -ը համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչդատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները: Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գրանցում և Օգտագործման սահմնափակումներ 

Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կա՛մ առնվազն 18 տարեկան եք, կա՛մ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար: Եթե Ձեր 18 տարեկանը չի լրացել, բայց Դուք ցանկանում եք կապ հաստատել maryparfum-ի հետ,Դուք կարող եք օգտագործել այս կայքը միայն ծնողների կամ օրինական խնամակալների հսկողության ներքո կամ միջոցով: Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: Խնդրում ենք, երեխաներին չներկայացնեն որևէ անձնական տեղեկություն, անհատական տվյալները, ներառյալ՝ էլեկտրոնային փոստի հասցեն, անունը և/կամ կապի միջոցների մասին տեղեկություններ:

 Ծառայությունների սահմանափակումն ու դադարեցումը

 Դուք ընդունում և համաձայնում եք, որ maryparfum-ը կարող է ժամանակ առ ժամանակ հաստատել Ծառայություններից օգտվելու սահմանափակումներ: Դուք ընդունում և համաձայնում եք, որ  maryparfum -ն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխել կամ դադարեցնել Ծառայությունները (կամ դրա որևէ մասը) առանց նախապես ծանուցելու և որ maryparfum -ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ծառայությունների փոփոխությունների, կասեցման կամ դադարեցման համար: Դուք ընդունում և համաձայնում եք, որ maryparfum -ն իր բացառիկ հայեցողությամբ իրավունք ունի (սակայն պարտավոր չէ) ջնջել կամ դադարեցնել Ձեր հաշիվը, արգելափակել Ձեր էլ.փոստի կամ IP հասցեն կամ այլ կերպ դադարեցնել Ծառայություններից (կամ դրանց մի մասից) օգտվելու Ձեր մուտքն անհապաղ և առանց ծանուցման, երբ maryparfum -ը կարծում է, որ Դուք գործել եք Պայմանների ոգուն և տառին ոչ համապատասխան ձևով: Այնուհետև, Դուք համաձայնում եք, որ maryparfum -ը Ձեր կամ որևէ երրորդ անձի առջև պատասխանատվություն չի կրի Ձեր մուտքը դեպի Ծառայություններ արգելափակելու համար: Այնուհետև, Դուք համաձայնում եք չփորձել օգտվել Ծառայություններից վերոհիշյալ դադարեցումից հետո:

 

Պատասխանատվության սահմանափակումները

 Դուք ընդունում և համաձայնում եք, որ maryparfum -ը պատասխանատվություն չի կրի Կայքի կամ Ծառայությունների միջոցով Ձեր կողմից հայտնաբերված անձանց և/կամ կազմակերպությունների հետ Ձեր հաղորդակցության համար: Կայքի շուրջ դրա օգտագործողների, ինչպես նաև օգտագործողների և երրորդ անձանց միջև վեճի առկայության դեպքում դուք ընդունում և համաձայնում եք, որ maryparfum -ը որևէ կերպ պարտավորություն չի կրում այդ վեճերին մասնակցելու համար:

Որևէ դեպքում maryparfum -ը, նրա պաշտոնյաները, տնօրենները, աշխատողները կամ գործակալները պատասխանատվություն չեն կրի ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, հետևանքային կամ օրինակելի վնասների համար (նույնիսկ երբ maryparfum -ը զգուշացվել է նման վնասների հավանականության մասին), որոնք առաջացել են Կայքը կամ Ծառայությունները Ձեր կողմից որևէ կերպ օգտագործելուց, ներառյալ, առանց սահմանափակվելու այն դեպքերը, երբ վնասներն առաջացել են Ձեր կողմից Կայքը կամ Ծառայությունները սխալ օգտագործելուց, Կայքը կամ Ծառայություններն օգտագործել չկարողանալուց կամ Կայքի կամ Ծառայությունների խաթարումներից, կասեցումից, փոփոխություններից, ձևափոխումից կամ դադարեցումից:

 

Գաղտնիության քաղաքականություն

 Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է:

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

· էլ. փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը

· Բանկային ռեկվիզիտները, եթե պատվերի համար վճարումը կատարել եք բանկային փոխանցման միջոցով: Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես Arca և PayPal վճարային համակարգերի միջոցով:

· Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն

· Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան

· Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

· Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում

· Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում

· Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ. փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում

· Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Եթե Դուք տվել եք maryparfum.am-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին, ապա Դուք եք պատասխանատու Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մուտք» կոճակի հարևանությամբ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: 

 

Պատվերի մշակման և առաքման կանոնները

 Հաճախորդները կարող են ձեռք բերել Ծառայություններ՝ փնտրելով կամ ընթերցելով Կայքում տեղադրված Ծառայությունները և ավելացնելով նախընտրած Ծառայությունները Հաճախորդի Զամբյուղին: Երբ նախընտրած Ծառայությունների ընտրման փուլն ավարտված է, Հաճախորդը կարող է անցնել Պատվերի Ձևակերպմանը, որի հետեվանքում գոյանում է գնման պատվերը (այսուհետև՝ Պատվեր):

Գնման Պատվերի ամբողջական արժեքը բաղկացած է Զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Այն պահին, երբ Հաճախորդը ընդունում է Առաքման Պայմանները և վճարում ամբողջական գումարը (կամ պարտավորվում է վճարել կանխիկ առաքման պահին), համակարգում ստեղծվում է նոր Գնման Պատվեր:

 Համակարգ մուտքագրված և ձևակերպած յուրաքանչյուր նոր գնման պատվեր ավտոմատ կերպով առաջացնում է ծանուցումների դաշտ, որտեղ Դուք կարող եք տեսնել Ձեր Պատվերի հետ կապված ամբողջական տեղեկատվություն և որից հետո Դուք համարվում եք պատշաճ ծանուցված:

Ի հավելումն նոր ստացված Պատվերի ծանուցման, նշվում է պատվիրված ապրանքի մանրամասները, մասնավորապես ապրանքների նկարագրությունը, ապրանքների ցանկը, քանակը, ընդհանուր արժեքը, առաքման գումարները, նշված վճարման տարբերակը, առաքման հասցեն, առաքման ժամկետները, առաքման կամ ստանալու վայրը, առաքման ժամկետները և այլն:

Կայքում Պատվերը ձևակերպելուց հետո մեր զանգերի կենտրոնի օպերատորը զանգահարում է Ձեզ (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) Պատվերը հաստատելու համար: Վերոգրյալ հաստատումը ստանալուց հետո Պատվերում ընդգրկված ապրանքը համարվում է վաճառված և  Դուք չէք կարող մերժել Պատվերը կամ հրաժարվել դրանից: Եթե Դուք Պատվերը ձևակերպելուց հետո մտաբերել եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր է պատվիրել Դուք պետք է ձևակերպեք նոր գնման պատվեր:

Երբ Վաճառքի Պատվերում նշված ապրանքները պատրաստ են առաքման դրանք առաքվում են Ձեր կողմից Պատվեում նշված հասցեով: Եթե ցանկանում եք ստանալ պատվերը երկու տարբեր հասցեներում, խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվեր:

  Ընդունելով Պատվերի առաքումը և առանց Պատվերի տուփը բացելու՝  Ստացողը պետք է ստորագրի Պատվերի հանձնման-ընդունման ակտը  (Հանձնման-ընդունման ակտ), որը տրամադրվում է առաքիչի կողմից, ինչը հաստատում է Պատվերի ընդունումը:

 

Վճարման կանոնները և եղանակները

 Ստորև բերված պայմանները կարգավորում են հարաբերությունները, կապված ապրանքների, ծառայությունների առք ու վաճառքի հետ կամ Ծառայություններ, որոնք տեղակայված են <Բարսիս> ՍՊ ընկերության կողմից տրամադրվող www. maryparfum.am կայքում: Կայքում պատվերներ տեղադրելն ու Կայքում տեղակայված որևիցե Ծառայությունից օգտվելը նշանակում է, որ Դուք ընդունում և համաձայնում եք Վճարման Կանոնների հետ, որը Օգտագործման Պայմանների անբաժանելի մասն է:  

 Կայքով պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:

  1. Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) վճարային համակարգերի միջոցով: Եթե արդեն գրանցված եք այդ համակարգերում, ապա համապատասխան տարբերակն ընտրելուց և պատվերը հաստատելուց հետո կհայտնվեք տվյալ վճարային համակարգի կայքում, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել այդ համակարգում Ձեր օգտանունն ու գաղտնաբառը և կատարել վճարումը: Եթե դեռևս այդ համակարգերի օգտագործող չեք, ապա կարող եք գրանցվել այստեղ:
  2. Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Վաճառքի Պատվերի փաթեթին ամրակցված Ձեր ՀԴՄ կտրոնը կամ հարկային հաշիվը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր: Եթե պատվիրատուն առաջարկում է առաքված ապրանքի համար վճարել հետագայում կամ հրաժարվում է կատարել վճարում,  մեր առաքչին իրավունք ունի  հետ վերադարձնել առաքված ապրանքը:
  3. Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:
  4. Բանկային փոխանցում: Գնորդը համաձայնվում է վճարել կանխավճար Պատվերում նշված գումարի 100%-ի չափով:

 

  1. Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը: Դոլարով կամ այլ արտարժույթով վճարումները չեն ընդունվում:

Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: 

Ապրանքի փոխարինման կարգ

 Եթե սպառողին վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք և եթե նշված ապրանքը ունի արտադրական կամ գործարանային թերություններ և վաճառողը դրա թերությունների մասին նախապայման չի սահմանել, կամ առաքված ապրանքի տեսքը չի համընկնում կայքում եղած նկարին և/կամ նկարագրությանը, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել փոխարինել այն նմանօրինակ ապրանքով, կամ այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով` գնման գնի համապատասխան վերահաշվարկով:

Սպառողի պահանջները քննարկվում են և ապրանքը փոխարինվում է, եթե սպառողը վերադարձրել է թերություններով ապրանքը, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված է դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:

Բոլոր դեպքում սպառողը պարտավոր է ապրանքը ստուգել տեղում`առաքիչի ներկայությամբ: Եթե գնորդը ընդունում է ապրանքը և հետագայում գնված ապրանքի հետ խնդիր է լինում, ապա maryparfume-ը դրա համար պատասխանատվություն չի կրում:

Մնացած բոլոր դեպքերում համաձայն ՝<Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը հաստատելու մասին> 2002 թվականի հունվարի 30-ի թիվ 77 ՀՀ կառավարության որոշման, վաճառված պարֆյումերակոսմետիկական ապրանքները փոխարինման ենթակա չեն:

 Իրավական կարգավորում

 Մենք չենք երաշխավորում շարունակական, չընդհատվող կամ ապահով մուտք դեպի մեր Ծառայություններ, և մեր Կայքի գործունեությունը կարող է խոչընդոտվել մեր հսկողությունից դուրս գտնվող մի շարք հանգամանքներով: Ձեր կամ այլոց կողմից թույլ տրված որևէ խախտմանը մեր չարձագանքելը չի զրկում մեզ հետագայում այդ և նման խախտումների դեպքում գործելու իրավունքից: Ձեր կամ maryparfum-ի միջև վեճի առաջացման դեպքում մեր նպատակը կլինի Ձեզ տրամադրել վեճը արագ լուծելու չեզոք և ոչ ծախսատար  միջոցներ: Համապատասխանաբար, Դուք և maryparfum -ը համաձայնում եք, որ սույն Պայմաններից կամ մեր Ծառայություններից ծագող վեճերի ծագման դեպքում կողմերը գործադրում են բոլոր ջանքերը մինչդատական կարգով բանակցությունների միջոցով կարգավորել հարաբերությունները: Բանակցությունների ժամանակ կողմերի միջև համաձայնության չգալու դեպքում, սույն Օգտագործման պայմաններից ծագած վեճը ենթակա է կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Այլ դրույթներ

 Սույն Պայմանները, Գաղտնիության Քաղաքականությունը ու Կայքում հրապարակված մյուս քաղաքականությունները սահմանում են Ձեր և maryparfum-ի միջև ընկալումն ու համաձայնությունը և կարգավորում են Ձեր կողմից Ծառայություններից և Կայքից օգտվելը և գերակայում են բոլոր՝ ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր նախկին համաձայնություններին, առաջարկներին, համաձայնագրերին, բանակցություններին և կողմերի միջև բոլոր քննարկումներին:

Պայմանները սահմանված են և մեկնաբանվում են` համաձայն ՀՀ օրենսդրության:

Բոլոր այն հարցերը, որոնք չեն կարգավորվել Կայքի Օգտագործման պայմաններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սույն Օգտագործման պայմանները կազմված են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, որոնք ունեն հավասար իրավական ուժ: Հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակների միջև հակասությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը: