Garnier
Garnier ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1904թվ.-ից, երբ Բլուա քաղաքի վարսահարդար, պարֆյումեր և ոսկերիչ Ալֆրեդ Ամուր Գարնիերը թողարկում է իր առաջին արտադրանքը՝ մազերի համար նախատեսված Garnier լոսյոնը: Արտադրանքը իսկապես բեկումնային էր գեղեցկության արդյունաբերությունում, քանի որ մարդիկ այդ ժամանակ դեռ օճառով էին լվանում իրենց մազերը: 1929թ.-ին բժիշկ Գաստոն Ռուսելը գնում է Ալֆրեդի բիզնեսը, և կազմակերպությունն արդեն հայտնի է դառնում Laboratoires Garnier անունով: Այդ շրջանում Garnier-ը թողարկում է մազերի, մաշկի և բերանի խոռոչի համար նախատեսված խնամքի միջոցներ: Իսկ արդեն 1936թ.-ին հայտնվում են առաջին լեգենդար արևապաշտպան Ambre Solaire քսուքները: 1960թ.-ին կազմակերպությունն առաջին անգամ թողարկում է մազի ներկեր: Այժմ կանայք կարող էին փոխել իրենց մազերի գույնը տնային պայմաններում: 1965թ.-ին ֆրանսիական L'Oreal Group-ը գնում է Garnier ապրանքանիշը: Այդ ժամանակվանից ի վեր նորարարական ոգին սկսեց ավելի վառ կերպով արտահայտվել: 1990-ականներին Garnier ապրանքանիշն սկսեց թողարկել դեմքի մաշկի համար նախատեսված խնամքի միջոցներ: 2010թ.-ին Garnier-ը հեղափոխություն կատարեց կոսմետիկ շուկայում՝ առաջին անգամ թողարկելով դեզոդորանտի հավաքածու տղամարդկանց համար: Garnier ապրանքանիշն արդեն 1 դարից ավել է ինչ գոյություն ունի: Այդ ընթացքում այն ի զորու է եղել ստեղծել հզոր մի բրենդ, որի հանդեպ վստահությունը դեռ երբեք չի կորցրել իր ուժը: Ողջ տեսականին արտադրվում է բնական հումքերով, որոնք ոչ միայն բարելավում են մաշկն արտաքինից, այլև առողջություն են պարգևում դրան ներսից: