Franck Olivier
Franck Olivier բրենդի անվանումը ընտրվել է ի պատիվ հիմնադրի որդիների՝ Ֆրանկի և Օլիվյեի: Ժամանակակից հագուստի Franck Olivier պրանքանիշը հայտնի է արդեն 40 տարի և հագուստից բացի թողարկում է նաև օծանելիքի հավաքածուներ: Բրենդի պատմությունը սկսվում է Փարիզից, երբ 1965թ.-ին այստեղ թողարկվում են հագուստի առաջին հավաքածուները, որոնք արժանանում են գլխապտույտ հաջողությունների: 1993թ.-ին ստեղծվում է Franck Olivier-ի առաջին բույրը, որ հանձնվում է լսարանի դատին Կաննում՝ Duty Free ապրանքների ցուցադրությանը: Բրենդի բույրերը ամենագեղեցիկ զգացումներ առաջացնող նրբագեղ կոմպոզիցիաներ են: Franck Olivier օծանելիքի բրենդի այցեքարտն է համարվում կանանց համար նախատեսված հատուկ հավաքածուն: Այս բրենդի գրեթե բոլոր բույրերը հեշտությամբ գրավում են կանանց և աղջիկների սրտերը: Այժմ լայն ճանաչում ունեն բրենդի հատկապես Passion օծանելիքները: Դրանք անհասանելի ցանկությունների, անկեղծ զգացմունքների և միայն դրական զգացումների մարմնավորումն են: Franck Olivier-ը ներկայացնում է օծանելիքների և հարդարաջրերի լայն տեսականի, որոնք հարմար կլինեն ցանկացած կատեգորիայի կանանց համար՝ սկսած հանգիստ և ռոմանտիկ, վերջացրած ակտիվ և կրքոտ: Բույրերի մեր բազայում Franck Olivier-ի հավաքածուներից առկա է 33 օծանելիք: Բույրերից առաջինը ստեղծվել է 1998թ.-ին, իսկ ներկայիս դրությամբ վերջինը՝ 2014թ.-ին: