Լրացնող ապրանքներ
Հեռախոսային օպերատոր +374-11-888-000
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԲՐԵՆԴԻ ՄԱՍԻՆ ԱՌԱՔՈՒՄ Lancome-ի՝ ֆրանսիական պարֆյումերիայի երկու աստղերի կողմից ստեղծված նոր La Nuit Tresor բույրը XXI դարի <<սիրո ըմպելիքն>> է: La Nuit Tresor հարդաջրում լադանի, պապիրուսի և լիչիի երանգների առեղծվածային հովանու ներքո միավորվել են վարդի եթերայուղի գայթակղիչ նրբերանգն ու թաիթիենական վանիլային խոլորձի զգացմունքային ակորդը: Դյութական կապ: XXI դարի <<սիրո ըմպելիքը>> ստեղծվել է երկու ծաղիկների ձգողականության արդյունքում: Ինչպես և սիրո բոլոր հիանալի պատմությունները, La Nuit Tresor հարդաջուրը պատմում է հանկարծակի հանդիպման պատմությունը. երկու ազնվական ծաղիկների՝ վարդի և թաիթիենական վանիլային խոլորձի հանդիպում: Այդքան տարբեր, բայց միևնույն ժամանակ այդքան ներդաշնակորեն միաձուլված՝ նրանք բուրում են այնքան համահունչ, որ կարծես ստեղծված լինեն միմյանց համար: Երկու ծաղիկները միավորվում են ակնթարթորեն ճանաչելի բույրում՝ պարուրելով Ձեզ առեղծվածի մեղմ շլեյֆով: Իդեալական ներդաշնակություն: Սրվակում պահպանվող անուշաբույր հարստությունը թանկարժեք քարի է նման: La Nuit Tresor-ը բազմերանգ է ու գայթակղիչ, առեղծվածային ու խորունկ, ինչպես բացարձակ սիրո հիանալի զգացումը: Վերին նոտաներ. տանձ, բերգամոտ, մանդարին: <<Սրտի>> նոտաներ. վանիլային խոլորձ, սև վարդ, մարակուա, ելակ: Հիմնային նոտաներ. պաչուլի, պապիրուս, կնդրուկ, լիչի, պրալին, վանիլ, կարամել, սուրճ, կումարին, մատուտակ:

Mary parfum-ում առաքումը սովորաբար իրականացվում է պատվերի ձևակերպումից անմիջապես հետո, եթե ապրանքի էջում նշված չեն առաքման այլ ժամկետներ և եթե պատվերը չի իրականացվել  հանգստյան ժամերին: Մեր աշխատանքային  ժամերն են ՝09:30 - 20:00 :