Bvlgari
Կարելի է ասել, որ Bvlgari բրենդը ծնվել է Հունաստանում. չէ որ Bvlgari ոսկերչական տան հիմնադիրը հույն Սոտիրիուս Բուլգարիսն է: 1884թ.-ին արտագաղթելով Իտալիա՝ նա Հռոմում բացեց իր արծաթե զարդերի վաճառքի փոքր խանութը: Իտալական արտասանությամբ նրան սկսեցին անվանել Սոտիրիո Բուլգարիո: Սոտիրիոյի բիզնեսը ծաղկում էր, իսկ գործերը շատ լավ էին ընթանում: 20-րդ դարի 50-ական թթ.-ին Bvlgari-ն արդեն լայն ճանաչում ուներ, բայց ապրանքանիշի փառքի գագաթնակետը 60-ականներն էին: 1993թ.-ին Bvlgari-ն բացում է իր դուստր կազմակերպությունը՝ «Bvulgari perfume»-ը, որը մասնագիտացված էր որակյալ օծանելիքների արտադրության մեջ: Բրենդի առաջին օծանելիքը՝ Eau Parfumée au Thé Vert-ը, թողարկվում է 1992թ.-ին: Ինչպես հայտնի է, ոճն արտացոլվում է ոչ միայն նյութականում. երբեմն դրա արտահայտման գլխավոր էլեմենտը անտեսանելի շղարշն է՝ օծանելիքը:  Bvlgari օծանելիքները յուրահատուկ գանձեր են, որոնց ստեղծման համար կազմակերպությունում հատկացնում են նույնքան ուշադրություն և մանրակրկիտ աշխատանք, որքան որ ոսկերչական գործերի ստեղծման համար: Bvlgari օծանելիքներն ունեն իրենց բնավորությունները, իսկ որ ամենակարևորն է, անկրկնելի փունջի ամեն մի կաթիլի մեջ ամփոփված է շքեղության բույրը: Զարմանալի են ոչ միայն բույրերի ներդաշնակությունը, այլև դրանց սրվակները. չէ որ ամեն մի բույրի համար ստեղծվում է յուրահատուկ դիզայնով սրվակ: Դրանց նախագծման համար կիրառվում են բնական թանկարժեք նյութեր, ինչը ավելի է ընդգծում օգտագործողի էլիտար դասին պատկանելը: Բույրերի մեր բազայում Bvlgari-ի հավաքածուներից առկա է 65 օծանելիք: Դրանցից առաջինը ստեղծվել է 1992թ.-ին, իսկ ներկայիս դրությամբ վերջինը՝ 2016-ին: Բրենդի օծանելիքները ստեղծվել են այնպիսի աշխարհահռչակ պարֆյումերների հետ համագործակցությունների արդյունքում, ինչպիսիք են Annick Menardo-ն, Alberto Morillas-ը, Jacques Cavallier-ը, Sophia Grojsman-ը, Beatrice Piquet-ն, Carlos Benaim-ը, Sophie Labbe-ն, Olivier Polge-ը, Daniela (Roche) Andrier-ը, Nathalie Lorson-ը և Jean-Claude Ellena-ն: